Կորոնայի պատճառով մա հվան դեմքն ու գույնը շատ մոտիկից տեսածներից մեկը Հայաստանում ես եմ, և ուզում եմ ասել, որ… Գայանե Փայտյանի կարևոր գրառումը

Գայանե Փայտյանը իր էջում գրել է՝ Կորոնայի պատճառով մա հվան դեմքն եւ գույնը շատ մոտիկից տեսածներից մեկը Հայաստանում ես եմ։ Կասեի՝ նույնիսկ առաջիններից մեկն եմ։ Ուղիղ մեկ տարի առաջ, փետրվարի 10֊ին, կեսօրին, 42 սատուրացիայով եւ ծանր շնչահ եղձությամբ, գրեթե անգիտակից, բժիշկ Աշոտ Ստեփանյանը եւ շտապօգնության հերթապահ բրիգադն ինձ հասցրեցին

համալսարանական թիվ մեկ հիվանդանոցի վերակ ենդանացնան բաժանմունք։ Երկու օր անց, արդեն ծայ րահեղ ծանր վիճակում՝ սրտի եւ երիկամների կանգով, էլի շտապօգնության մեքենայով, առաջին հիվանդանոցից տեղափոխեցին Աստղիկ բ/կ վերակենդանացման բաժանմունք։ Ես ոչինչ չեմ հիշում, չեմ իմացել, չեմ էլ զգացել դա։ Ու ապրելու շանս էլ չեմ ունեցել անգամ։ Հարազատներս են

ամեն ինչ պատմել ինձ։ Վերջին պահը, որ հիշում եմ՝ պատգարայով ինձ տնից դուրս հանելն եւ Էվայիս էլլայիս՝ ճաշասենյակի պատի անկյունից ինձ նայող զարմացած եւ վա խեցած աչքերն ու մորս մոլորված դեմքն էր միայն։ Այսօր իմ վերածննդյան օրն է։ Ու շնորհակալ եմ բոլոր այն բժիշկներին, որ ինձ վերադարձրեցին Էվայիս ու Էլլայիս մոտ։ Ինչ փոխվե՞ց իմ վերածննդից

հետո… Ես ավելի եմ արժևորում կյանքը։ Սկսել եմ ամեն ինչում ու ամեն մեկում միայն կարևորը տեսնել, սկսել եմ դո ղալ ամեն վայրկյանի վրա։ Էլի շատ կարևոր բաներ եղան. Աստղիկ բ/կ ֊ ի բժիշկ Հարությունը, կամ իմ յոթերորդ հարկի հարևան

Հարութը, օր ու արև չունի իմ զանգերից եւ հարցերից, բժիշկ Սահակը, դարձավ մեր ընտանիքի ընկերն ու նաև աղջիկներիս սիրելի դյադյան, որ իրենց նվիրեց ամենասիրելի տիկնիկներն եւ մեր ակվարիումի ամենասիրուն ձուկիկները։ 1 տարի է իմ ընկերների

թվում նոր, սիրելի եւ հարգելի մարդիկ կան՝ սահմանաբաժանիս պայ քարին ականատես բուժանձնակազմ, բուժքույրեր, մայրապետեր, անգամ՝ հարևան մահճակալին պառկած՝ ինձ պես կյանքը վերարժևորած մարդիկ։ Իսկապես, բոլորիդ շնորհակալ եմ, որ կաք։ Ապրեք երկար ու առողջ։ Հ.Գ. Ուզում էի ասել, որ այսօր վերածննդյանս տարեդարձն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *