Այս ընտանիքում դժբախ տությունը միայնակ չի եկել. մեկ ընտանիքում կա և՛ զո հ, և՛ անհետ կորած, և՛ երկարտև բուժման կարիք ունեցող վիր ավոր… Պատմություն, որը կհուզի բոլորին…

«Օսթենդի հայերի միություն» ֆեյսբուքյան էջը գրել է՝ Այս ընտանիքում դժբախ տությունը միայնակ չի եկել: 1 ընտանիքում կա զո հ, անհայտ կորած եւ երկարատեւ բուժման կարիք ունեցող վիրա վոր: Լուսանկարներում Ստեփան ու Ջիվան Միքայելյաններն են: 19-ամյա տղաները զույգ եղբայրներ են: Նրանց կյանքում դժվարություններն սկսվել են դեռ մանկուց: Յոթ տարեկան են եղել, երբ

ավտով թարից մա հացել է նրանց հայրը: Երկու տարի առաջ էլ քաղ ցկեղը տղաներից խլել է ամենաթանկը` մոր կյանքը:
Որպեսզի եղբայրներն առանց խնամակալի չմնան, նրանց խնամքն ստանձնում են իրենց հարազատները: Ապրել են մայրական կողմի պապիկի ու երկու մորեղբայների տներում: Այսպես ծնողազ ուրկ տղաները չափահաս են դարձել եւ զորակոչվել բանակ: 2,5 ամսվա

զինծառայողներ էին, երբ սկսվեց արդեն պատե րազմը: Կռ վի հենց առաջին օրերից Արցախ է մեկնում նաեւ Ստեփանի եւ Ջիվանի
քեռիներից մեկը` Դավիթ Մանուկյանը: Նա որպես վարորդ պայմանագրային զինծառայող էր աշխատում զոր քերում: Այս պատե րազմը ընտանիքի’ առանց այն էլ դառը ճակատագիրն էլ ավելի դառնացրեց: Զույգ եղբայրների խնամակալներից 1-ը համարվող 33-ամյա

Դավիթ Մանուկյանը հրե տանու ար կից զո հվում է հոկտեմբերի 22-ին: Դավիթը 3 անչափահաս երեխաների հայր էր: Պատե րազմի ընթացքում Դավիթը քրոջ տղաներին տեսնել այդպես էլ չի հասցրել: Զույգ եղբայրները Ֆիզուլիում էին, քեռին մեկ ուրիշ
ճակատում: Մորեղբոր զո հվելու լուրը Ստեփանը լսել է հիվանդանոցում: Մինչ այդ` հոկտեմբերի 14-ին Ստեփանը լուրջ վիր

վորում է ստանում: Անգիտակից վիճակում նրան նույն օրը տեղափոխում են Երեւանի Մուրացանի զինհոսպիտալ: Թշ նամու կողմից խո ցված զրահ ամեքենայի պայթ յունի հետեվանքով Ստեփանը ստացել է գլխի, մեջքի, ոտքերի եւ կրծքավանդակի բեկ որային վնա սվածքներ: Բեկո րների մի մասը հեռացրել են, մյուս մասին էլ բժիշկները դեռեւս խորհուրդ չեն տալիս ձեռք տալ: Ստեփանն իրեն

պայմանականորեն լավ է զգում, սակայն դեռ մի քանի վիրահ ատություններ էլ ունի անցնելու: Ականջից մի բե կոր հեռացրել են, բայց բեկո րայինից բացի պայթ յունի ալիքը եւս իրենն արել է: Ստեփանը հիմա երկկողմանի լսողության կորուստ ունի: Բժիշկներն այն գնահատել են 2-րդ աստիճանի լսողության խանգարում: Հենց այս խնդրի կարգավորման նպատակով առաջիկայում եւս

երկու վիրահատություն է նախատեսված: Ինչ վերաբերվում է մար տի դաշտում մնացած Ջիվանին: Նրան փնտրում են մինչեւ օրս:
Պատկան կառույցներից մինչեւ բոլոր դիահ երձարաններում եղել են հարազատները: Ոչ մի տեղից, ոչ մի հուսադրող պատասխան չեն ստացել: Ստեփանն արդեն ԴՆԹ անալիզներ է հանձնել: Այն համեմատում են դեռեվս չճանաչված մասունքների եւ գտնված աճյ ունների

տվյալների հետ: Եթե այս կերպ էլ ոչինչ չստացվի’ չգիտեն էլ ինչ անել: Ամենակարեւորն այս իրավիճակում Ջիվանի պապիկը համարում է թոռանը գտնելը` թեկուզ մա հացած: Ասում է գոնե մարմինը, կամ մասունքները կհու ղարկավորեն ու կփորձեն
խաղաղվել: Քանի դեռ որեւէ տեղեկություն չունեն անհետ կորած տղայից` ամեն լուրի սպասում են նրանք: Մի անգամ զո հվածների

ցուցակում է հայտնվել Ջիվանի անունը: Հետո պաշտոնապես հերքել են, սակայն անհայտ կորածների ցուցակում էլ չեն ընդգրկել: Գեր ության մեջ գտնվողների ցուցակում էլ չի հանդիպում Ջիվանի անունը: Ստեփանի եւ Ջիվանի հետ եւս ութ զի նծառայող է եղել
մար տական այդ դիրքում: Նրանցից հինգը նույնպես վի րավորվել են ու տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Դիրքերում մնացած

երեք զինծառայողից, այդ թվում նաեւ Ջիվանից մինչեւ հիմա որեւէ լուր ստանալ չի հաջողվում: Ջիվանին ողջ-առողջ գտնելը ընտանիքում գրեթե անհնար են համարում, սակայն Ստեփանը դեռ ուզում է հավատալ` ասում է լսել է, որ հրաշքներ էլ են լինում ու բացի այդ հույսը վերջում է մա հանում: Առօրյա աղմուկի փոխարեն Ստեփանի ականջներում առ այսօր ռու մբերի պայթ յունների

ձայներն են, երազներում` անհայտ կորած եղբայրը, հոգում` մորեղբոր հի շատակը: Քեռու հուղար կավորությանը Ստեփանը մասնակցել է ծանր վի րավոր վիճակում: Ծնողներին վերջին երկու տարում փոխարինած մորեղբորը իր եւ եղբոր փոխարեն վերջին հրաժեշտը չտալ չէր կարող: Պատե րազմի, եղբոր եւ քեռու մասին Ստեփանի հետ զրույցը ստացվում էր պապիկի օգնությամբ:

Հանկարծ միջամտում է տատիկն եւ խնդրում մի փոքր շեղվել այդ թեմաներից: Մասնագետներն են հորդորել չծանրաբեռնել: Մինչեւ այսօր ժամանակ առ ժամանակ գիտակցության կոր ուստ է ունենում Ստեփանը: Բժիշկներն ասել են սթրեսից է եւ եղբոր հետ կապված անորոշությունից: Հետաքրքրվում ենք’ սիրահարված է արդյոք Ստեփանը: Իր մասով պատասխանը կարճ է` ոչ, դեռ փնտրտուքի մեջ է: Ապա խորը հոգոց է հանում եւ այս թեմայի հետ կապված էլ եղբորը հիշում: Ջիվանն է սիրահարված: Ընկերուհի ունի: Վերջին

հույսով սպասում են, որ հրաշքով ողջ գտնվի, գա, ամուսնացնեն եւ գոնե այսքան դժբախ տությունից հետո ուրախանալու մի առիթ ունենան: Արարատի Մարզի Վեդի քաղաքի մի կիսակառույց հարկի տակ է ապրում այս ընտանիքը: Եղբայրներն իրենց սեփական տունը չունեն: Մինչեւ մոր մ ահը ապրել են վարձով։ Հիմա նույնպես մայրական կողմի տատիկ-պապիկի տանն է Ստեփանը: Նույն հարկի տակ են նաեւ զո հված քեռու երեք փոքր երեխաներն ու մորեղբոր այր իացած կինը: Այս Ընտանիքից 63-ամյա պապիկն էր արտագնա

աշխատանքի գնում ամեն տարի: Հիմա ուժ չունի: Որդու կոր ստից եւ թոռան հետ կապված անորոշությունից դեռ ուշքի չի գալիս դեռ: Այս պահին ընտանիքում աշխատող դեռեւս չկա։ Այս ընտանիքի սոցիալական բեռն ինչ-որ չափ թեթեւացնելու նպատակով Բելգիայի Օսթենդ քաղաքի Հայերի միությունը այս հերոսի ընտանիքին տրամադրում է 500 եվրո: Նրանք, ովքեր որ կցանկանան հավելյալ աջակցություն ցուցաբերել այս ընտանիքին կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` +37477462164:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *