ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրասնոդարի հայ համայնքը դուրս է գալիս Արա Աբրահամյանի` Ռուսաստանի հայերի միության կազմից․ հայտնի է պատճառը

Araratnews.am- ը գրել է՝ Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային- մշակութային ինքնավարության նախագահ Արտյոմ Մինոսյանն հայտարարել է տարածել այն մասին, որ Ռուսաստանի հայերի միությունից նրանք դուրս են գալիս։ Նա իր տեսաուղերձում նշել է, որ պատ երազմի ժամանակ ու նաև դրանից հետո Արա Աբրահամյանը տարբեր հայտարարություններով է հանդես եկել, որոնց բնույթը

ոչ մի ընդհանուր բան չունի կազմակերպության կանոնադրության եւ ինչպես նաև կազմակերպության նպատակների հետ․ «Անկախ մեր քաղաքական հայացքներից եւ համակրություններից, Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության

ներկայացուցիչներն իրենց թույլ չեն տվել անել քաղաքական բնույթի տարբեր հայտարարություններ: Մենք համարում ենք, որ Հայաստանի եւ Արցախի կյանքին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գործունեությանը վերաբերող քաղաքական

գործընթացների մասին հայտարարությունները պետք է քննարկվեն միայն կոլեգիալ ձևով՝ հաշվի առնելով միության անդամների կարիքները՝ նախքան այդ նույն կազմակերպության ղեկավարը հրապարակային նման բնույթի հայտարարություններ կանի»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում