Լևոն Արոնյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին պարտքս եմ համարում ասել հետևյալը… Նարեկ Սարգսյանի գրառումը

Նարեկ Սարգսյանը գրել է՝ Լևոն Արոնյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին պարտքս եմ համարում ասել հետևյալը: Արոնյանը ոչ միայն ՀՀ-ի լավագույն շախմատիստն է, այլ իր նվաճուներով արդեն իսկ մտել է մեր սպորտի պատմության մեջ նա: Հիշենք միայն օլիմպիական 3 ոսկիները, որ անկախ Հայաստանի սպորտի ամենամեծ նվաճումներից են: Արոնյանը հայկական սպորտի սիմվոլներից է

արդեն: Երեկ Լևոն Արոնյանի մայրը ընդարձակ մանրամասներ էր ներկայացրել՝ նկարագրելով մի շարք անընդունելի փաստեր: Եթե կան խնդիրներ, այդ խնդիրների լուծումը ոչ թե հեռանալն է, այլ դրանց մասին հրապարակային խոսելն է: Քանի որ որևէ երկիր չի կարելի նույնացնել իր իշխանությունների հետ: Բոլոր իշխանություններն էլ անցողիկ են, սակայն Հայաստանը մնայուն է,

Հայաստանի պատիվը, սպորտային պատմությունը մնայուն է: Եթե Լևոն Արոնյանը երբևէ հանդես գա այլ երկրի դրոշի ներքո, դա հսկայական բարոյական հար ված կլինի նախ մեր երկրի սպորտային պատվին ու ապա մեր ողջ ժողովրդի, հատկապես Արոնյանին տարիներ շարունակ սրտանց երկրպագող բազմահազար շախմատասերների արժանապատվությանը նաև: Առանձնահատուկ հաջողությունների

հասած մարզիկները արժանի են առանձնահատուկ վերաբերմունքի ու Արոնյանը, լինելով առանձնահատուկ հաջողություններ ունեցող մարզիկ, լիուլի իրավունք ունի պահանջելու ու ստանալու այդպիսի վերաբերմունք: Եթե իշխանությունները սեփական խելքով չեն ֆայմում մեր լավագույն մարզիկի հետ վարվել այնպես, որ այդ մարզիկն իրեն գնահատված զգա, ապա այդ հարցը ունի շատ պարզ

լուծում – խնդիրը պետք է հրապարակայնացնել: Եթե Արոնյանը հրապարակավ հայտարարի. «Ես Լևոն Արոնյանն եմ, ինձ համար անընդունելի է այս -այս-այս վերբերմունքը», նույն պահին իրենց սխալ պահող պետական այրերը շատ խելոք կկատարեն իրենց

պարտականությունները, իսկ մեր ժողովուրդը արդեն մի մարդու նման կաջակցի Արոնյանին: Չլուծվող հարց չկա: Միգուցե մեր սպորտային իշխանությունները ապիկար են ու արժանի են վատ վերաբերմունքի, սակայն Հայաստանը արժանի չէ վատ վերաբերմունքի: Հայաստանը արժանի է, որ իր լավագույն մարզիկները պաշտպանեն իր դրոշի գույները մինչև մարզական կարիերայի վերջին օրը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *