Մգեր Արմենիան կուսակցություն է հիմնում, որով կմասնակցի ընտրություններին. հայտնի է կուսակցության անվանումը

Irakanum.am-ը գրել է՝ 2008 թվականից ես հանդես եմ գալիս Մգեր Արմենիա անվամբ, ես շարունակում եմ մեծ հպարտությամբ կրել այդ անունը, որքան էլ, որ մենք համարվում ենք պարտված երկիր: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան: Նա այն կարծիքին է, որ երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն ներկայիս

իշխանությունն է. «Մե ղավոր, թե անմեղ թո՛ղ Աստված որոշի, սակայն պատասխան պետք է տա 1-ին հերթին իշխանությունը, նաև այն մարդիկ, որոնք որևէ կերպ կապ են ունեցել այս պարտության հետ, նրանք, ովքեր պատասխանատվություն են կրել զինվորների ու նրանց կյանքի համար, բայց 1-ինը այդ պատասխանատվությունը կրում է այսօրվա իշխանությունը»,- նշել է երգիչը: Վերջինս

կոչ է անում, նորից փրկչի չփնտրել, այլ փնտրել մարդկանց, որքեր կլինեն երկրի նվիրյալները. «Մեզ փրկիչ պետք չէ, փրկիչը Հիսուս Քրիստոսն է: Մենք՝ նվիրյալներս, պարզապես, պետք է ծառայենք մեր հայրենիքին, աշխատենք, անենք ամեն ինչ, որպեսզի

այս վիճակից դուրս գանք: Երկիրը ժողովուրդն է»,- ընդգծել է Մգեր Արմենիան: Նա երկրի վիճակը կայունացնելու ելքը տեսնում է միայն արտախորհրդարանական ընտրությունների անցկացումով, որին երգիչը իր ընկերների հետ ևս մասնակցելու է. «Միանշանակ

պետք է լինեն արտախորհրդարանական ընտրություններ: Քաղաքականություն մտնելիս ես որևէ կուսակցության չեմ անդամակցելու, ես եւ իմ ընկերները, մեր նոր կուսակցությունն ենք հիմնում, որով էլ կմասնակցենք այդ ընտրություններին: Նորաստեղծ կուսակցության անունը «Ազգի ձայն» է »,— պարզաբանեց վաստակավոր արտիստը: Մեր այն հարցին, թե արդյոք իրենց նոր

կուսակցությունը կվայելի հասարակության սերն եւ վստահությունը, երգիչը պատասխանեց. «Մենք ամպագորգոռ հայտարարություններ անել չենք սիրում, որքան էլ, որ սովոր ենք լսել այդպիսի հայտարարություններ, ու չտեսնել գործողություններ: Հասարակության սերն եւ վստահության վայելումը կախված կլինի այն ծրագրերի հետ, որոնք մենք կներկայկացենք»,— ասել է երգիչը, ընդգծելով՝ իրենց նորաստեղծ կուսակցությունը որևէ հավաքների ոի բող ոքի ակցիաների չի մասնակցելու:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *