Ինչու՞ էր Սերժ Սարգսյանը այցելել հրապարակում տեղադրված վրան. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ինչպես գիտեք պատե րազմի ավարտը ազդարարող հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո ՀՀ-ում ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրան անվանում են դավա ճան, պարտված առաջնորդ:

Ընդդիմադիրների կարծիքով Նիկոլ Փաշինյանը ի զորու չէ երկիրը շարունակել ղեկավարել: Ընդդիմադիրները կազմակերպում և իրականացնում են բողո քի տարբեր ակցիաներ: Նրանք Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրել և հերթափոխով գիշերում

են վրաններում: Երեկ ուշ գիշերին մամուլում լուրեր տարածվեցին, որ Սերժ Սարգսյանը այցելել է հրապարակում տեղադրված վրաններ: Irakanum.am-ը գրել է՝ Մենք տեղեկացրել էինք, որ Հանրապետության հրապարակում տեղադրված վրանում է գտնվում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Մեզ հայտնի դարձավ, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղադրված վրանում Հայաստանի

հանրապետական կուսակցության հերթափոխի օրն էր, ու ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել էր այցելել վրանում հերթապահություն իրականացնող հանրապետականներին, շփվել թե իր կուսակիցների և թե վրանում գտնվում շարքային քաղաքացիների հետ։ Քիչ առաջ Սերժ Սարգսյանը արդեն հեռացել է Հանրապետության հրապարակից։