Մենք անլուրջ վերաբերվեցինք Իլհամ Ալիևին, արհամարհեցինք, ծիծաղեցինք նրա ցինիկ վարքագծի վրա, իսկ արդյունքում… Նորայր Նորիկյանը դեռ տարիներ առաջ գրել էր այսօրվա մասին

Մենք անլուրջ վերաբերվեցինք Իլհամ Ալիևին, արհամարհեցինք, ծիծաղեցինք նրա ցինիկ վարքագծի վրա, հիմա քաղում ենք արդյունքները: Նորայր Նորիյանը Ֆեյսբուքյան իր էջում թարմացրել է 2018թ.-ի իր գրառումը, որը ներկայացնում ենք․ ԿԱ՛Մ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ, ԿԱ՛Մ ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՔՈՒ… Եղել եւ մնում եմ այն համոզմանը, որ երբեք չի կարելի անլուրջ

վերաբերել Ալիև հայտարարություններին: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ այդ անձը պատրաստվում է պատ երազմի, մե՛ծ պատ երազմի: Նրա հակահայկական ելույթները, սպառ նալիքները ու վերջնագրերը՝ Երևանը, Զանգեզուրը ու Սևանա լիճը գրա վելու մասին, դիտարկել լոկ նախընտրական կամ էլ ներքին լսարանի համար քարոզչական ելույթների համատեքստում, ուղղակի ծիծաղելի է,

կամ էլ նշանակում է, որ մենք ոչ մի բան չենք հասկանում … Ալիևը, ըստ էության, մեր առաջ դնում է կամ-կամ-ի հարց. կամ ինքը գալիս է Երևան, կամ էլ մենք գնում ենք Բաքու: Բնականաբար, 3-րդ տարբերակը ռացիոնալ ու խաղաղ կարգավորման հեռանկարն

է, որի դռները փորձում է փակել հենց ինքը… Մենք շարունակ անլուրջ ենք վերաբերվել նրան, իսկ նա այդ ժամանակ պատրաստվել է
պատ երազմի: Արդյունքը՝ 2016թվականի ապրիլի արկ ածախ նդրությունն էր… Որևիցե երաշխիք գոյություն չունի, որ այս անձը

նույնը չի կրկնի՝ էլ ավելի մեծ ծավալներով՝ տարածաշրջանը ներքաշելով խոշոր կա տակլիզմի մեջ: Իմ կարծիքով, պիտի համարժեք
ու բոլորի համար լսելի ու նաև ընկալելի պատասխան տալ նրա՝ ՀՀ-ը գրավելու մասին հայտարարություններին, միաժամանակ պիտի

օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները ամենաբարձր մակարդակով միջազգային ամենահեղինակավոր հարթակներում՝ այս անհավասարակշիռ անձին ռացիոնալ հարթություն տեղափոխելու նպատակով, հակառակ դեպքում պատ երազմը անխուսափելի է… Ավելի լավ է 100 տարի բանակցել, քան 1 օր կրա կել… Ես պատ երազմ չեմ ուզում…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *