Պատրա՞ստ էինք 10.000 զո հ եւ 25.000 վիր ավոր ունենալ, բայց ավարտը հաղթանակը լիներ, իսկ այսօր պատրա՞ստ ենք ընդունել, որ… Գեղամ Օհանյանի ԿԱՐԵՒՈՐ հարցադրումները

Գեղամ Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ 1. Պատրա՞ստ էինք արդյոք 4.000 զ ոհ եւ 12.000 վիր ավոր ունենալու փոխարեն ունենայինք 10.000 զո հ եւ 25.000 վիր ավոր, բայց ավարտը հաղթանակը լիներ։

2. Պատրա՞ստ էինք արդյոք առանց կռ վի հանձնել հողերը եւ զո հ չունենալ։
3. Պատրա՞ստ ենք արդյոք մարսել մեր այս պարտությունը, թե՞ պատրաստվում ենք նոր պատ երազմի արդեն։

4. Մենք մեր երջանկությունը գտնում ենք հզոր պետություն կերտելու ու նրանում ապրելու մեջ, թե՞ անձնական, ընտանեկան բարօրությունը ավելի գերադասելի է մեր համար ու մենք պատրաստ ենք հեռանալ։

Էսպիսի հարցեր չենք քննարկում չէ՞, քանի որ սրանք դժվար հարցեր են, ավելի լավ է խորհենք, թե ով է իր քամակը հասցնելու գերագույն աթոռին։ Ջուր ենք ծե ծում ժողովուրդ ջան, նորից տաշտակի առաջ ենք կանգնելու, քանի որ անլուրջ ենք… Հ.Գ.
Էս հարցերին ձեր մեջ պատասխանելուց առաջ, հիշե՛ք, որ էն 4000 տղերքը, որ կյանք դրեցին հանուն բոլորիս բարօրության, վերևից կարդում են ձեր բոլոր անձայն մտքերը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *