Ադրբեջանը, երբ պարտվեց 90-ականների պատե րազմում, նրանցից ոչ ոք չհամարեց, որ իր պետությունը պարտություն է կրել… Գիտե՞ք ինչու, որովհետև… Վահե Աղաջանյանի կարևոր գրառումը

Վահե Աղաջանյանը գրում է. ՄԵԾԱՄՏՈՒԹՅԱՆ Եւ ԱԶՆՎՈւԹՅԱՆ ՊՏՈւՂՆԵՐԸ: Երբ Ադրբեջանը պարտվեց 90-ականների պատե րազմում, այդ երկրում ոչ ոք չհամարեց, որ իր պետությունը պարտություն է կրել: Պետական մակարդակով ընդունվեց ռև անշի հասնելու քաղաքականություն, մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած երեխաների մեջ սկսեցին ներարկել հայատ յացություն, Ադրբեջանի գոյություն չունեցող պատմության մասին կեղծ գաղափարներ, որոնք, որ, սակայն, աշխատեցին գերարդյունավետ: Անցավ շուրջ

քառորդ դար, այդ սերունդը կարողացավ արդեն հասնել ռև անշի: Այժմ մենք գրեթե նույն իրավիճակում ենք, ինչ Ադրբեջանը 90-ականներին: Գիտե՞նք, թե ինչպես պետք է դուրս գալ այս իրավիճակից հաղթող: Այո, գիտենք: Կանե՞նք այդպես: Ցա վոք, դեռ ռևա նշի հասնելու քաղաքականություն սկսելու վերաբերյալ ոչինչ չի նշմարվում մեզ մոտ: Եթե ցանկացած հայի ասենք, որ եթե ուզում

ենք հաղթել ապագա պատ երազմում, ապա պետք է օրինակ վերցնենք ոչ թե ինչ-որ երրորդ երկրի փորձից, այլ հենց Ադրբեջանից, ապա նա դա կհամարի վիրա վորական, սակայն այդ նույն հայը ծաղ րում էր կեղծ պատմություն սովորող ու այդ գաղափարներով մեծացող ադրբեջանցուն, անվանում էր նրան «ոչխար», ծաղրում էր ուժով սպառ նացող Ալիևին, հաճույքով եւ նաև հրճվանքով

դիտում էր «Կիլդիմ» մուլտֆիլմը՝ չհասկանալով, որ իրականում հային վայել մեծամտությունը, իրավիճակը ոչ սթափ գնահատելը ու թշնա մուն թերագնահատելը դարձավ մեր ազգային ողբեր գության պատճառ: Հերթական անգամ պետք է նշեմ, որ հայերի ու թուրքերի հաշտեցումը կեղծ թեզ է, ու այն հայը, որը կհավատա թուրքերի հետ հաշտեցման եւ նաև հարևանության հնարավորությանը, կարճ

ժամանակ հետո կճաշակի յաթա ղանի համը արդեն: Ամենևին չեմ պնդում, որ պետք է փակ պահել մեր սահմանները, քանի որ այդ հարցը երկու կողմին էլ պարտ ադրվում է շատ ավելի հզոր խաղացողների կողմից, սակայն խոսել հարևանություն անելու, դեռ ավելին՝ բարեկամանալու հնարավորության վերաբերյալ, ոչ այլ ինչ է, քան պարզապես ինքնախաբեություն: Մենք շարունակում ենք

կրկնել մեր գլխավոր սխալը՝ չհասկանալ, թե որն է մեր սխալը, իսկ այս հարցում մեր գլխավոր սխալներն են մեծամտությունը ու ազնվությունը: Ինչու՞ ենք մենք մեղա դրում աշխարհին անարդարության մեջ, եթե մարդկության պատմությունը ցույց է տվել, որ արդարության ու ազնվության ձգտող ժողովուրդները դա տապարտված են միայն կործ անման:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *