ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիսիանի եկեղեցում հոգեւորականը հրաժարվում է սեղմել Փաշինյանի ձեռքը և դուրս հրավիրում նրան

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիք: Սյունեցիները մեծ դժգոհությամբ են ընդունել այս փաստը: Գորիսի քաղաքապետն էլ երեկ երեկոյան գրառում էր կատարել,

որ թույլ չտան Փաշինյանին մտնել Սյունիք: Նա մասնավորապես նշել էր: «Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բուն չի դնի, անարմատ է Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի

դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին։ Սա քաղաքական կողմնորոշում չէ եւ ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության

ու ֆիզիկական գոյության պա յքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց․․․»: Իսկ այսօր Սիսիանի եկեղեցում հոգեւորականը հրաժարվում է սեղմել Փաշինյանի ձեռքը: Տեսանյութը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *