Նժդեհի արձանը պիտի մնա Արցախի Մարտունիում, իսկ դրա համար առաջարկում եմ անել հետևյալը… Նաիրի Հոխիկյանի գրառումը

Նաիրի Հոխիկյանը ի էջում գրել է. Սա Գարեգին Նժդեհի արձանն է Արցախի Մարտունի քաղաքում։ Ադրբեջանը պահա նջում է այն հանել, ռուս խաղաղապահները չեն ցանկանում հայերի փոխարեն արձանի ճակատագրի պատասխանատվությունը վերցնել իրենց վրա։

Թեպետ հարցը դեռևս միայն աշխատասենյակներում է քննարկվում, բայց արդեն պարզ է, որ Ադրբեջանը մոտ է իր ուզածին հասնելուն, որովհետև հայկական կողմից չկա համարժեք պատասխան։ Արցախցի մեր եղբայրները ու քույրերը մեկ մարդու պես դեմ են

Նժդեհի արձանի ապամոնտաժմանը։ Եթե մենք այսօր ազգովի մեկ բռուն ցքով չդիմադրենք թշն ամու նկրտումներին, ապա վաղը ՀՀ իշխանությունը իրեն իրավունք կվերապահի ասելու, թե չկար հանրային պահանջ, մենք էլ դրա համար ենթարկվեցինք ադրբեջանական

պահանջներին։ Առաջարկում եմ միասնաբար, մարդաշատ երթով հայտարարել, որ մենք տեր ենք մեր հողին եւ այնտեղ կանգնած մեր հերոսի արձանին։ Նժդեհը պիտի մնա Արցախի Մարտունիում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *