Որքան է Հայաստանի Հանրապետության բնակչությունն այս պահին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է՝ «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարի մեկի դրությամբ մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 100, իսկ, ահա, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է երկու մլն 959 հազար 700: Ստացվում

է, որ մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը ավելացել է 4400-ով: Բայց սրան մասնագետներն ունեն իրենց բացատրությունը. բանն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած ու 2019-ին ՀՀ վերադարձած մեր քաղաքացիները 2020 թվականին կորոնավ իրուսի պատճառով չեն կարողացել երկրից դուրս գալ, ու այս պատճառով է, որ բնակչության թվաքանակը, պաշտոնական

տվյալներով, ավելացել։ Սակայն, չնայած սրան, 2019 թվականի հունվարի մեկի համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը, հակառակը, նվազել է 1200-ով: Ընդ որում՝ Հայաստանում այս տարվա հունվարի մեկի դրությամբ կանայք թվով գերակշռել են տղամարդկանց. 2 մլն 964 հազար 100-ից 1 մլն 565 հազար 600-ը կին է, իսկ արդեն 1 մլն 398 հազար 500-ը

տղամարդ։ Բացի մշտական բնակչության թվաքանակի ավելանալուց, աճել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2018 թվականին ծնվածների թիվը կազմել է 36574, ապա 2019-ին՝ 36041, 2020-ին՝ 36448, այսինքն՝ ծնվածները արդեն 407-ով ավելացել են: Մյուս կարեւոր ցուցանիշը այն է, որ մա հացածների թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 9185-ով»: