Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրը կեղծ է, արձանն իր տեղում է․ Մարտունու քաղաքապետը մանրամասներ է հայտնում

newarmenia.am-ը գրել է՝ Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ ԱՀ-ի Մարտունի քաղաքում գտնվող Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցով Ադրբեջանցիները դիմել են ռուս խաղաղապահներին, վերջիններս էլ՝ քաղաքապետ Էդիկ Ավանեսյանին։ Այս տեղեկությունը հասցրել է սոցիալական ցանցերում բավականին բուռն քննարկումների տեղիք տալ ու հարուցել մարդկանց
դժգոհությունը։ Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը նշեց, որ տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում:

«Արձանը տեղում է, ուղղակի այդ արձանի հետ աշխատանքներ կան անելու, դա անավարտ գործ է դեռ։ Մինչև պատ երազմը՝ սեպտեմբերի 26-ին, տեղադրել ենք, հետո քանդակագործը պետք է գար տեղում մնացած աշխատանքներն ավարտին հասցներ, սակայն պատ երազմի պատճառով աշխատանքները հետաձգվեցին։ Սոցիալական ցանցերում չգիտեմ՝ ինչեր են գրում, իմ նկարով նյութեր են

տարածում, թե իբր ես այս եմ ասել, այն եմ ասել։ Ավել լարվածություն են մտցնում ուղղակի»,- ասաց քաղաքապետն եւ ընդգծեց, որ, հնարավոր է միայն կիսանդրին տեղափոխեն արվեստանոց՝ կիսատ մնացած աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով։ Քաղաքապետը շեշտեց, որ նման քննարկումներ չեն եղել եւ չկան։ Արցախի Հանրապետության Մշակույթի փոխնախարար Գայանե Գրիգորյանն էլ հաստատեց քաղաքապետի ասածը, որ տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը․ «Արձանը չի

ապամոնտաժվելու, տարածված լուրերը հերքում եմ ու չեմ հասկանում նմանատիպ լուրեր տարածելու նպատակը կամ իմաստը»։ Հարցին՝ այդ դեպքում ինչու՞ պաշտոնական հերքում չեք տարածել, փոխնախարարն ասաց․ «Նախևառաջ պաշտոնապես մեզ չեն դիմել, ինձ լրագրող է հարց ուղղել, ես էլ ասել եմ, որ չի ապամոնտաժվելու ու վերջ»,- եզրափակեց Մշակույթի փոխնախարարը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *