ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ»… Մարտունու շրջանի ավագանու անդամը տեսանյութ է հրապարակել

Հիշեցնենք, որ Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ ԱՀ-ի Մարտունի քաղաքում գտնվող Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցով Ադրբեջանցիները դիմել են ռուս խաղաղապահներին, վերջիններս էլ՝ քաղաքապետ Էդիկ Ավանեսյանին։ Այս տեղեկությունը հասցրել է սոցիալական ցանցերում բավականին լուրջ քննարկումների տեղիք տալ եւ հարուցել մարդկանց դժգոհությունը։

Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը նշեց, որ տարածվող լուրերը իրականությանը պարզապես չեն համապատասխանում: «Արձանը տեղում է, ուղղակի այդ արձանի հետ աշխատանքներ կան անելու, դա անավարտ գործ է։ Մինչև պատ երազմը՝ սեպտեմբերի 26-ին, տեղադրել ենք, հետո քանդակագործը պետք է գար տեղում մնացած աշխատանքներն ավարտին հասցներ, բայց պատ երազմի պատճառով

աշխատանքները հետաձգվեցին։ Սոցիալական ցանցերում չգիտեմ՝ ինչեր են գրում, իմ նկարով նյութեր են տարածում, թե իբր ես այս եմ ասել, այն եմ ասել։ Ավել լարվածություն են մտցնում ուղղակի»,- ասել է քաղաքապետն եւ ընդգծեց, որ, հնարավոր է միայն կիսանդրին տեղափոխեն արվեստանոց՝ կիսատ մնացած աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով։ Քաղաքապետը շեշտեց, որ նման

քննարկումներ չեն եղել հիմա էլ չկան։ Ֆեյսբուքյան իր էջում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ավագանու անդամ Նվեր Դադամյան գրել է՝ «Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ» և կցել տեսանյութ եւ լուսանկարներ, որոնցում երևում է՝ Գարեգին Նժդեհի արձանը կանգուն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *