Թուրքիան հայտարարել է երկու տասնյակ պետությունների տարածքների նկատմամբ իր իրավունքների մասին․ Ահա, թե որոնք են այդ պետությունները

Թուրքիան մտադիր է իրականացնել իրենց՝ «Մեծ Թուրան» ծրագիրը: Թուրքիան հայտարարում է 2 տասնյակ պետությունների տարածքի նկատմամբ իր իրավունքների մասին: «Մեծ Թուրան» ստեղծելու ծրագրերը նորից ներկայացվել են թուրքական առաջատար TRT1 հեռուստաալիքով: Ինչպես հաղորդում է РИА Новый День-ի թղթակիցը, թուրքական նոր կայսրություն ստեղծելու գաղափարախոսները

Չինաստանից ու Կենտրոնական Ասիայից մինչև Վոլգայի տարածաշրջանում եւ Բալկաններում բնակեցված թյուրքական ժողովուրդների բոլոր հետնորդներին համարում են նրանք «մեկ ազգ»: «Մեծ Թուրան» նախագիծը պետք է բոլորին միավորի ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական ենթատեքստերում արդեն: Ռուսաստանցի թղթակիցը նշում է նաև, որ գաղափարը նոր թափ ստացավ ԽՍՀՄ փլու

զումից հետո, ու Թուրքիայի ներկա նախագահ Էրդողանը ոչ միայն դրա կողմնակիցն է, այլ նաև այն ակտիվ զարգացնում է: Ըստ TRT1 հեռուստաալիքով հայտարարված ծրագրերի, առաջիկա երեսուն տարվա ընթացքում՝ մինչև 2050 թվականը, Հայաստանը, Ադրբեջանը, Հունաստանը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Կիպրոսը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսիան, Սիրիան, Եմենը, Օմանը, Իրաքը,

Քուվեյթը, Լիբանանը, Եգիպտոսը, Լիբիան, Կենտրոնական Ասիայի մեծ մասը, Ուկրաինայի հարավ-արևելքը (ներառյալ նաև Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի շրջանների մի մասն եւ Լուգանսկի շրջանը ամբողջությամբ), ինչպես նաև Ռուսաստանի ամբողջ հարավը՝ Ղրիմը, Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերը, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի շրջանները, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, Ադիգեան ու այսպես շարունակ, պետք է լինեն թուրքական իշխանության ներքո:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *