Ապշեցնող թվեր… Dior, Gucci, Louis Vuitton. Ռուզաննա Խաչատրյանի զգեստապահարանը

Media.am-ը գրել է՝ Մի քանի շաբաթ առաջ` Մարտի մեկի գործով դա տական հերթական լսումների ժամանակ, պաշտպանության նախկին նախարար, Մարտի մեկի գործով ամբա ստանյալ Սեյրան Օհանյանի կինը հայտարարեց, որ դատախազը «բարոյական որևէ իրավունք չունի Սեյրան Օհանյանի հարցը որևէ ատյանում բարձրացնելու»։ Այս ճեպազրույցը դիտելիս մենք նկատեցինք, որ Խաչատրյանը կրում է իտալական Moncler բրենդի 2018 թվականի հավաքածուից բաճկոն, որի գինը 2, 275 ԱՄՆ դոլար է։ Սեյրան

Օհանյանը այլևս պետական պաշտոնյա չէ, բայց երկար տարիներ նրա եկամուտը, ըստ հայտարարագրերի, պետական ծառայողի աշխատավարձն եւ կենսաթոշակն են եղել, իսկ նրա կնոջ եկամուտը՝ միայն աշխատավարձը։ Օգտագործելով բաց աղբյուրներով հետաքննության գործիքակազմը՝ մենք որոշել ենք ուսումնասիրել՝ ինչ հագուստ է կրում Ռուզաննա Խաչատրյանը ու նրա ընտանիքը։ 1999-ից մինչև 2016-ը Սեյրան Օհանյանը ծառայել է որպես ԼՂՀ, ապա՝ ՀՀ պաշտպանության նախարար։ Նախարար լինելու ընթացքում

Օհանյանը հայտարարագրել էր միայն 2 տեսակի եկամուտ՝ աշխատավարձ ու կենսաթոշակ։ Ռուզաննա Խաչատրյանը, որը ամուսնու պաշտոնավարման տարիներին հիմնեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, նույնպես աշխատավարձ է հայտարարագրել։
Կոռու պցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հասանելի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2011-2015-ին Օհանյանի ու կնոջ հայտարարագրած տարեկան համատեղ եկամուտը կազմել է միջինում շուրջ 9,4 միլիոն դրամ կամ

ամսական 785 հազար դրամ։ Իհարկե, Սեյրան Օհանյանը այլևս պետական պաշտոն չի զբաղեցնում, սակայն Արցախյան 2- րդ պատ երազմից հետո նա վերադարձել է ակտիվ քաղաքականություն, մասնակցում է ընդդիմության ցույցերին, իսկ մի քանի օր առաջ հայտարարեց, որ կմասնակցի արտահերթ ընտրություններին, եթե դրանք իհարկե կայանան։ Հիմնվելով այն լուսանկարների վրա, որ Ռուզաննա Խաչատրյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, մենք պարզեցինք, որ Օհանյանի պաշտոնավարման տարիներին նրա կինը ու երեխաները հաճախ էին կրում լյուքս դասի բրենդերի իրեր, որնցից որոշների գինը կարող է հասնել է մի քանի հազար դոլարի

մինչև։ Շքեղ հագուստով նկարները Ռուզաննա Խաչատրյանը հրապարակում էր նաև ամուսնու պաշտոնանկությունից հետո իհարկե։ Հոդվածում նշված է յուրաքանչյուր նկարի հրապարակման տարեթիվը։ Հունվարի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուզաննա Խաչատրյանը կրել էր իտալական լյուքս դասի Moncler բրենդի բաճկոն։ Այս բրենդը հայտնի է իր ձմեռային բաճկոններով։ Համեմատելով պատկերները՝ կարելի է եզրակացնել, որ Խաչատրյանը կրում է Moncler Grenoble Limides մոդելի

բաճկոնը։ Այլ տեսագրությունում երևում է Խաչատրյանի բաճկոնի թևին փակցված տարբերանշանը, որը կա նաև Moncler բաճկոնի լուսանկարերում։ Modesens առցանց խանութում, որը 1 տեղում է հավաքում տարբեր բրենդային խանութ-սրահներում վաճառվող իրերը, այս բաճկոնի գինը 2,275 ԱՄՆ դոլար է։ Ռուզաննա Խաչատրյանը հաճախ է կրում ֆրանսիական հայտնի Louis Vuitton բրենդի աքսեսուարներ։ Օրինակ, 2019-ի լուսանկարներից 1-ում կարելի է տեսնել այս դասական դարձած Neverfull մոդելի

պայուսակը, որը պաշտոնական կայքում 1,460 դոլար է։ Նույն բրենդի մեկ ուրիշ դասական մոդելի աքսեսուարը՝ ֆիրմային տարբերանշանով շարֆը, Ռուզաննա Խաչատրյանի նկարներում հանդիպում է 2016-ի փետրվարին։ Բրենդի կայքում այն կարելի է գտնել 730 դոլարով արդեն։ 2020-ի սկզբում՝ տոնական օրերին, Ռուզաննա Խաչատրյանը հրապարակեց լուսանկար ֆրանսիական Dior բրենդի

2019-20 աշնանային հավաքածուի շապիկով ու նաև կիսաշրջազգեստով։ Շապիկը Dior-ի կայքում արդեն հասանելի չէ․ այն գտանք Modesens խանութում՝ 2,950 ԱՄՆ դոլարով։ Բրենդի պաշտոնական կայքում նույն հավաքածուից նման մոդելը արժե 3,100 դոլար էր։
Խաչատրյանը կրում է նաև Dior-ի պայուսակ։ Բրենդի կայքում այն արժե 3,250 դոլար: Այս լուսանկարը հրապարակվել է արդեն 2019-ի ամռանը։ Լյուքս դասի բրենդեր կրում է ոչ միայն Ռուզաննա Խաչատրյանը, այլև նրա զավակները։ Օրինակ՝ 2015-ի

լուսանկարում կարելի է տեսնել Gucci-ի դասական մոդելի գոտին, որը կայքում արժե 175 դոլար։ Սա Gucci-ից միակ գոտին չէ․ 2017-ին Խաչատրյանը հրապարակել է իր ու որդու լուսանկարը, որտեղ երեխան կրում է սև կաշվե գոտի՝ կրկին բրենդի տարբերանշանով։ Ինքը՝ Ռուզաննա Խաչատրյանը կրում է Gucci-ի ֆիրմային Horsebit նախշով պայուսակ, որի գինը մեզ չհաջողվեց

պարզել։ Բրենդի պաշտոնական կայքում կանացի պայուսակների գինը սկսվում է 695 դոլարից ու հասնում մինչև 34,000։ Մեկ ուրիշ լուսանկարում կարելի է նկատել Խաչատրյանի որդու կրած Hermes բրենդի գոտին։ Այս շարքի գոտիները բրենդի կայքում արժեն 790 դոլար։ Առաջին անգամ Hermes-ի տարբերանշանով գոտի Խաչատրյանի հրապարակած լուսանկարներում հանդիպում է 2015թվականին։
2020-ի գարնանը հրապարակված լուսանկարում Սեյրան Օհանյանի ու Ռուզաննա Խաչատրյանի դուստրը կրում է ֆրանսիական Kenzo-ի

զգեստ։ Այս զգեստի գինը հայտնի Farfetch առցանց խանութում 267 դոլալ է։ Կարևոր է նաև նշել, որ մեր գտած բոլոր իրերի գները նշված են առանց զեղչերի։ Չի կարելի բացառել, որ Օհանյանների ընտանիքը իրերը ձեռք է բերել նաև զեղչով։ Media.am-ը նաև հիմնվել է այն ենթադրության վրա, որ այս իրերը օրիգինալ են՝ պատճեններ չեն։ Այլ հագուստներ ու աքսեսուարներ: Որոշ դեպքերում մեզ չի հաջողվել նույնականացնել իրը, սակայն հաջողվել է պարզել արտադրողին։ Օրինակ, 2016-ի հունվարին

հրապարակված լուսանկարում Սեյրան Օհանյանի ձեռքին Chopard շվեյցարական բրենդի ժամացույց է: Chopard ժամացույցների գինը տատանվում է մի քանի հազարից մինչև մի քանի տասնյակ հազար դոլար միջև։ Հայկական Chronograph խանութում Chopard-ի ամենաէժան ժամացույցն արժե 2,967,000 դրամ (հոդվածի հրապարակման պահին)։ Ժամացույցի լուսանկարը պտտված է ու նաև

մեծացրած։ Համեմատեք բրենդի տարբերանշանը։ Այս ժամացույցից բացի 2015-2016-ին՝ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ հրապարակված լուսանկարները ուսումնասիրելով գտանք բազմաթիվ այլ բրենդային իրեր նաև։ Օրինակ՝ Louis Vuitton-ի Capucines մոդելի պայուսակը։ Այդ հոդվածի հրապարակման պահին բրենդի պաշտոնական կայքում այս մոդելի ամենաէժան պայուսակն արժե 4,200

դոլար էր։ 2016-ի Ապրիլյան պատե րազմից 2 շաբաթ անց հրապարակված լուսանկարը մեծացնելով՝ կարելի է նկատել Chanel բրենդի տարբերանշանը։ Media.am-ի նույնականացրած այս իրերը Ռուզաննա Խաչատրյանի 2015-ից գործող ֆեյսբուքյան էջի հրապարակումների մի մասն են միայն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *