ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է 8-ամյա Թաթուլ Համբարձումյանը Մոսկվայում իր անզուգական կատարմամբ գերում բոլորի սրտերը. սա ուղղակի տեսնել է պետք

Դուդուկը կամ այլ կերպ կոչված Ծիրանափողը հայերիս փողային գործիքներից է, որը տարածված է աշխարհով մեկ: Այն տարածված է նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում նաև որոշ կովկասյան ազգերի կենցաղում: Աշխարհով մեկ մեծ հռչակ վայելող կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ասել է, որ դուդուկը միակ գործիքն է, որը նրան ստիպում է լաց լինել: Դուդուկի մասին շատ հետաքրքիր

պատմություններ կան. որոշ տեղերում նշվում է, որ այն օգտագործվել է մ.թ.ա. 1200 թվականից սկսած, որոշ տեսակետներ էլ կան, որ այն 1500 տարվա պատմություն ունի, այնուամենայնիվ, փաստ է այն, որ դուդուկը հայկական կենցաղի անբաժանելի

մասնիկն է և ուրախության պահերին, և տխրության: Պետք է արձանագրել, որ դուդուկի գլխավոր կամ առաջնայնի առանձնահատկությունը լսողին հայերենի յուրահատկությունների փոխանցումն է: Նշենք նաև, որ 2005թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։ 8-ամյա դուդուկահար, հայ ազգի

ներկայացուցիչ Թաթուլ Համբարձումյանը, ով չնայած իր փոքր տարիքին հասցրել է իր անզուգական կատարումներով գե րել շատերին, այս անգամ էլ փայլուն ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ նվագելով «Ծաղկած բալենի» երգի երաժշտությունը՝ կարողացել է գե րել դահլիճում գտնվող հանդիսատեսին: Տեսանյութ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *