Պատգամավոր Արման Բաբաջանյանը իր էջում գրել է՝ Կես միլիարդ դրամ պետական փողի հափ շտակության կատարումը կազմակերպելու համար մե ղադրվող նախագահի պաշտոն զբաղեցրած անձը հարցազրույց է տալիս․․․ Անկարող, երկչոտ եւ ամբարտավան իշխանության ու ինքզինք ընդդիմություն հռչակած մաֆ իական ու ահաբե կչական հակումներ եւ անցյալ ունեցող կիսագ ողական, քրեաօ լիգարխիկ
հակապետական այս 2 բևեռների տեղապտույտը գնալով վտա նգավոր է դառնում մեր պետականության գոյության համար։ Այս իրավիճակում Հայաստանի հանրությունն ունի ոչ թե արտահերթ ընտրության պահանջարկ, այլ առհասարակ ընտրության պահանջարկ:
Ընտրությունը հանրային, պետական օգտակարության ամբողջական նշանակություն է ստանում արդեն, երբ ձեռք է բերում բովանդակային հատկանիշներ։ Հենց այս իմաստով՝ ընտրությունը խորքային առումով պետք է նշանակի նախևառաջ նորություն:
ՀՀ քաղաքացիները քաղաքական բոլոր ուժերից պետք է պահանջեն նորություն, գաղափարական, ծրագրային նորարարություն: Նոր սերնդի, արդիական ժամանակների պատ երազմներում ազգերը, պետությունները, ժողովուրդներն եւ հասարակություններն զիջում, նահանջում են այն բանից հետո ու այն պատճառով, որ զիջում են նոր սերնդի քաղաքականության ասպարեզում: