Բացարձակ գաղտնիության պայմաններում կայացած հարսանյաց արարողությունը մինչ օրս էլ չէր լուսաբանվի ու հրապարակվի, եթե… Անի Քոչար

Lրագրող Անի Քոչարը իր ֆեյսբուքյան էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Սերը գալիս է ճամփաներով չքարտեզագրված»: «2020-ի սեպտեմբերի 25-ին (շատ դժվար փորձություններից հետո, կարանտինային պայմաններում՝ սահմանափակ թվով հյուրերով) վերջապես կարողացանք պսակադրվել մենք: Շատ մեծ ցանկություն ունեի մեղրամիսն Արցախում անցկացնել

(գարնանն էլ այնտեղ էինք), բայց մեզ անակնկալ մատուցվեց ու չծրագրված ճամփորդության մեկնեցինք այլ երկիր: Ով կմտածեր, որ հարսանիքի հաջորդ օրը կմեկնենք մեղրամիս ու հասնելու հաջորդ օրն իսկ՝ սեպտեմբերի 27-ին կարթնանանք զանգից, որ Հայաստանում պատ երազմ է… Աշխարհի ամենաերջանիկն էինք ու մի վարկյանում աշխարհը գլխներիս փու-լ եկավ… վերադառնալ էր

պետք: Վերադառնալուց անմիջապես հետո ամուսինս կամավոր մեկնեց առաջնագիծ ու բառերով նկարագրելու չէ, թե ինչ էի զգում ու կրկին ինչ ապրումներ ունեցա: Թվում է, թե մա հվանը հաղթած մարդուն այլևս ոչնչով հնարավոր չէ վա խեցնել, բայց փաստորեն հնարավոր էր… Աստծո գործերն անքննելի են… Բացարձակ գաղտնիության պայմաններում կայացած հարսանյաց արարողությունը մինչ

օրս էլ չէր լուսաբանվի ու հրապարակվի, եթե չլիներ այն մեծ ցանկությունը մի փոքր սեր, լույս եւ հավատ տարածելու համար:
Վստահ եմ, որ անկեղծորեն կուրախանաք իմ անձնական երջանկությամբ ու խիստ չեք դա տի այս օրերին հարսանեկան լուսանկարներ հրապարակելու համար»,-ավելի ուշ տեղեկացրել է Անի Քոչարը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *