ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժամը 10-ն էր, որ զանգեց։ Ասաց՝ անպայման եկեղեցում մոմ կվառես…», Մարին գնացել է եկեղեցի, կատարել ամուսնու խնդրանքը, իսկ այդ նույն պահին… Ոստիկան Արմեն Գրիգորյանի մասին

Երբ հայրենիքին վտ անգ է սպառնում՝ ոստիկանը զինվոր է։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է ներկայացնել զո հված ծառայողներին: 2020 թվականին սան ձազերծված պատ երազմի ժամանակ Ոստիկանության բազմաթիվ ծառայողներ մեկնեցին Արցախ։ Շատերն ընկան հանուն Հայրենիքի։ Նրանցից 1-ն էր ոստիկանության մայոր Արմեն Գրիգորյանը: Ծնունդով

Գյումրիից էր, ոստիկանությունում ծառայությունը սկսել էր 2000 թվականին։ Ծառայել էր պետական պահպանության գլխավոր վարչությունում, տարածքային ստորաբաժանումներում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտաբում։ 1988-ի ավ երիչ երկրաշ արժից հետո ընտանիքով տեղափոխվել էին Ռուսաստան։ Տարիներ անց վերադարձել եւ մեկնել էր Հադրութ՝ պարտադիր

զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո ծառայության անցնելով ոստիկանությունում, ապահովում էր բանկերից 1-ի անվտա նգությունը։ Պատ երազմը սկսվելուն պես Գրիգորյանը անցել է մար տական պատրաստություն եւ մեկնել Արցախ։ Երբ Շուշի էր հասել, զանգել էր կնոջը։ «Ժամը 10-ն էր, որ զանգեց։ Ասաց՝ անպայման եկեղեցում մոմ կվառես»,-պատմում է կինը՝ Մարի

Կարապետյանը։ Հոկտեմբերի չորսին, ժամը 4-ի սահմաններում, Մարին գնացել է եկեղեցի։ Կատարել ամուսնու խնդրանքը։ Հենց նույն ժամանակ էլ Արմեն Գրիգորյանը զո հվել է ար կի պայ թյունից: Ոստիկանության մայոր Արմեն Գրիգորյանը հետմա հու պարգևատրվել է «Մար տական զորակցություն» մեդալով։ «Իսկ նրա անուն-ազգանունը հավերժ գրվեց հանուն հայրենիքի իրենց կյանքը տված հայորդիների շարքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *