Բարերար ներկայացած կինը զինվորին օգնություն ցուցաբերելու պատրվակով գումար հա փշտակելու մեջ է մե ղադրվում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աթուր Իսկանդարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 35-ամյա Արաքսյա Հովհաննիսյանի վերաբերյալ ստացված բո ղոքների փաստով: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, փետրվարի հինգին ոստիկանություն է ահազանգել Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Սանդուխք Ավետիսյանը և հայտնել, որ իր որդին պատ երազմի

օրերին վիր ավորում է ստացել ու գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ էլ նախկին ամուսնու բարեկամներն անօրինական նկարում են երեխային, կայքերում տարածում՝ դրա դիմաց վաստակելով գումար արդեն: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Ավետիսյանի որդին Արցախյան վերջին պա տերազմի ընթացքում ստացած վի-րավորման հետևանքով անգիտակից վիճակում

գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ինչից օգտվելով, իրենց ծանոթ Ա. Հովհաննիսյանը զինվորին օգնություն ցուցաբերելու պատրվակով սոցիալական ցանցում հայտարարություն տարածելու միջոցով հա փշտակել է գումարներ: Այդ մասին հիվանդանոց այցելած ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողին հայտնել է Ավետիսյանը:

Համայնքային ոստիկանության ծառայողի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ HzorHayastan.am կայքի օգտատերը հունվարի յոթին համացանցում հայտարարություն է զետեղել Արման Խանվելյանի լուսանկարով ու հրապարակել է հաշվեհամար՝ գումարների հավաքագրման նպատակով: Այսօր SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր տարածել, որով Ա. Հովհաննիսյանը

հերքում էր, որ ինքը խար դախություններ է կատարել, ու որ իր անվան հետ ինչ որ մարդիկ խաղում են: Բայց հրապարակումից կարճ ժամանակ անց մեծ թվով վիր ավոր զինվորների հարազատներ դիմում էին SHAMSHYAN.com՝ խնդրելով, որպեսզի այդ հրապարակումը հեռացվի, քանի որ Ա. Հովհաննիսյանը կատարել է մի շարք խարդախություններ, ինչի համար իրենք պատրաստվում են

դիմել ոստիկանություն և դա տախազություն: Նրանք խոստացան նախաքննության ավարտից հետո մեզ տեղեկացնել արդեն այդ մասին:
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի: Ծանուցում. Ենթադրյալ հան ցանքի մեջ կասկածվողը կամ մեղ ադրվողը համարվում է անմ եղ, քանի դեռ նրա մե ղավորությունն ապացուցված չէ Հայաստանի քր եական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատ արանի` օրինական ուժի մեջ մտած դա տավճռով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *