ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ քաղաքացին ներկայացել է որպես ադրբեջանցի եւ անհետ կորածների կանանցից ու աղջիկներից պահանջել է իրեն ուղարկել մե րկ լուսանկարներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀՀ ազգային անվտ անգության ծառայությունը, հետևողական կերպով շարունակելով հանրային տարբեր բնագավառներում առկա հան ցավոր դրսևորումները կանխելու ու բացահայտելու ուղղությամբ իր գործառույթների անշեղ իրացումը, ձեռնարկված օպերատիվ-հետախ ուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել 2020 թվականիսեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձա զերծված պատ երազմում անհետ կո րած համարվող զինծառայողների մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել է նաև 16 տարին չլրացած մեկ երեխա ու,

ներկայանալով որպես ադրբեջանցի, վերջիններիս սուտ տեղեկություններ է հայտնել նրանց գտնվելու վայրի եւ պահման պայմանների մասին,որից հետո անհետ կո րածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է հիշյալ սոցիալական ցանցի՝ իր էջին ուղարկել մե րկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպա ռնալով սպ անել կամ բռ նություն գործադրել նրանց գեր եվարված հարազատների նկատմամբ: Վերոհիշյալ դիտավորյալ գործողություններով սոցիալական
ցանցի՝ նշված օգտատերը կատարել է մարդկանց, այդ թվում՝ 16 տարին չլրացած երեխայի շա հագործում, որը դրսևորվել է իգական

սեռի մի խումբ անձանց շահ ագործման վիճակի մեջ դնելով՝ կյանքի կամ առողջության համար վտ անգավոր բռ նություն գործադրելու սպա ռնալիքով, ինչպես նաև վիճակի խո ցելիությունն օգտագործելու միջոցով Վերընշվածդեպքերի առթիվ Հայաստանի ԱԱԾ քննչական դեպարտամենտումՀՀ քր եական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քր եական գործի շրջանակներում հան ցանք կատարելու մեջանմիջականորեն ծագածկասկածանքիհիմանվրա բեր ման է ենթարկվելտվյալ սոցիալական ցանցում «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված Հայաստանի քաղաքացին, ով ձերբ ակալվել ու տվել է խոստովանական ցուցմունքներ:Կալ անքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննության

ընթացքում պարզաբանվել են շուրջ 1 տասնյակ տուժողներ, ովքեր դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել են համապատասխան պարզաբանումներ, կատարվել են բազմաթիվ անհետաձգելի քննչական ու նաև այլ դա տավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խու զարկությունների արդյունքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել և առգ րավվել են վերջինիս կողմից շահագործված բջջային հեռախոսները, ինչպես նաև քր եական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Հայաստանի ազգային անվտա նգության ծառայությունը զգուշացնում է, որ օրենքով իրեն վերապահված գործիքակազմի կիրառմամբ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել իրավիճակից բխող վճռական գործողություններ՝ կանխելու խո ցելի իրավիճակում հայտնված անձանց նկատմամբ հնարավոր հան ցավոր ոտնձ գություններըև տեղեկացնում, որնկարագրված հան ցավոր արարքները դասվում են առանձնապես ծանր հան ցագործությունների շարքին,

որոնցհամարորպես պա տիժ նախատեսված է 10-12 տարի ժամկետով ազատազր կում:մՄիաժամանակ,ՀՀ ազգային անվտ անգություն ծառայությունը ևս 1 անգամ հորդորում էհանրությաննապավինել բացառապես պաշտոնական աղբյուրներին, զերծ մնալ կասկածելի ծագումնաբանություն ունեցող բոլոր տեսակի առաջարկներից, իսկ այդպիսի առաջարկների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին՝ այդ կերպ խուսափելով խար դախության զո հի կամ այլ խո ցելի վիճակում հայտնվելուց:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *