ՌԴ գնդապետ Իգոր Ստրելկովը ռեալ վտ անգ է տեսնում Հայաստանի համար… Ահա՝ ինչ վտ անգի մասին է խոսքը

Հիշեցնենք, որ Թուրքիան մտադիր է իրականացնել իրենց՝ «Մեծ Թուրան» ծրագիրը: Թուրքիան հայտարարել է երկու տասնյակ պետությունների տարածքի նկատմամբ իր իրավունքների մասին: «Մեծ Թուրան» ստեղծելու ծրագրերը նորից ներկայացվել են թուրքական առաջատար TRT1 հեռուստաալիքով: Ըստ TRT1 հեռուստաալիքով հայտարարված ծրագրերի, առաջիկա 30 տարվա ընթացքում՝ մինչև 2050 թվականը, Հայաստանը, Ադրբեջանը, Հունաստանը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Կիպրոսը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային

Օսիան, Սիրիան, Եմենը, Օմանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբանանը, Եգիպտոսը, Լիբիան, Կենտրոնական Ասիայի մեծ մասը, Ուկրաինայի հարավ-արևելքը (ներառյալ նաև Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի շրջանների մի մասն եւ Լուգանսկի շրջանը ամբողջությամբ), ինչպես նաև Ռուսաստանի ամբողջ հարավը՝ Ղրիմը, Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերը, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի,

Սարատովի, Սամարայի շրջանները, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, Ադիգեան եւ այսպես շարունակ, պետք է լինեն թուրքական իշխանության ներքո: ФСБ գնդապետ Ստրելկովը ռեալ վտ անգ է տեսնում Հայաստանի մասով․ «Թուրքական պետական հեռուստաընկերության կողմից արդեն 2-րդ անգամ հրապարակվում են քարտեզներ, որում մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը

ներկված են կարմիր գույնով։Այսինքն` ըստ թուրքերի` մինչև 2050թ.-ը Մեծ Թուրանի մաս են կազմելու։ Չնայած նրան որ քարտեզում նշված շատ երկրների ու տարածքների մասով վտ անգը իրատեսական չէ, սակայն ՀՀ-ի մասով վտ-անգը ռեալ է. Հատկանշական է, այս քարտեզները թուրքերը սկսեցին հրապարակել այս մակարդակով միայն ՀՀ-ի պարտությունից ու նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո։ Մասնավորապես, երբ հասան նրան, որ նոյեմբերի 9-ի պայամանգրով ՀՀ-ի տարածքով ցամաքային միջանցք բացվեց Ադրբեջանի ու Թուրքիայի համար։ Այսինքն` Թուրքիան այս պայմանագրով դե յուրե մտավ Հարավային Կովկաս, եւ հիմա շատ լուրջ վտ-անգ է ներկայացնում Հայաստանի համար».

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *