2019թ. խորհրդարանական ընտրությունների բանավ եճում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե… Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ գրառումը

Ստյոպա Սաֆարյանը գրել է՝ 2019թ. խորհրդարանական ընտրությունների բանավ եճում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե «հայ ժողովուրդը Ղարաբաղի հարցն արդեն լուծել է», այսինքն’ զիջելու բան չկա։ ԲՀԿ-ն հինգից ավել, իսկ ՀՅԴ-ն տասը տարի կոալիցիա են կազմել ՀՀԿ-ի հետ’ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ: Չնայած Գագիկ Ծառուկյանը համարել է, որ

Ղարաբաղի խնդիրը լուծված է, Սերժ Սարգսյանը տասը տարի շարունակ բանակցել է «արդեն իսկ լուծված խնդրի» լուծման համար։ Իսկ ազգահավաքի եւ հողահավաքի կողմնակից ՀՅԴ-ն միշտ դավաճանության մեջ մե ղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, որի ընդհանուր պետությունն ավելի լավն էր, քան Սերժ Սարգսյանի համաձայնած Կազանյան փաստաթուղթը, իսկ ամենավատը նրա բանակցած Լավրովյան

պլանն է։ Այդ նույն ուժերը սատարել են Ռոբերտ Քոչարյանին, որը բանակցել է Մեղրիի տարբերակն եւ Ադրբեջանի հետ ընդհանուր պետությունը’ նշված երկուսի դեպքում էլ համարելով, որ յոթ կամ 6.5 շրջանը ենթակա են վերադարձի, այսինքն’ Լևոն Տեր-Պետրոսյսնի փոխզիջումային դաշտում են եղել։ Արցախի իշխանությունները ու ժողովուրդը չեն վստահել Լեոն Տեր-Պետրոսյանին’

համարելով, որ նա ծախում է Ղարաբաղը… սակայն վստահել են Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, որովհետև Ղարաբաղից էին։ Հետաքրքիր է, թե վերոնշյալ բոլորի եփած այս ամբողջ աջափսանդալից հետո Սերժ Սարգսյանին հարցազրույցին ինչ կպատասխանեն նրան աջակցած Գագիկ Ծառուկյանը ու ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արցախի իշխանություններն եւ հասարակությունը…. Չէ որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը երբեք ոչ մի թիզական չի եղել…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *