Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հաստատեց… Հիմա այստեղ երկու հարց է առաջ գալիս… Ռուբեն Ռուբինյանի ուշագրավ գրառումը

Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հաստատեց, որ 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որում հայկական կողմի բանակցողը՝ այսինքն ինքը, պատրաստ էր արդեն ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակի ճշգրտումը պիտի թողնվեր անորոշ

ապագային, ընդ որում՝ ամրագրված չէր լինելու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցի՝ սահմանափակված չլինելը։ Ըստ էության՝ տարածքներ խաղաղության դիմաց։ Lավ է այն, որ պարոն Սարգսյանը սա կրկին հաստատեց։ Բայց այստեղ 2 հարց է առաջ գալիս․ 1. Ինչու՞ էին Սերժ Սարգսյանի թիմակիցները հեղափոխությունից հետո ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին մե ղադրում

մի բանում, ինչը հենց իրենք էին պատրաստվում անել (տարածքների վերադարձ)։ 2. Ի վերջո, ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին հիմա մե ղադրում է տարածքներ հանձնելու, թե՞ չհանձնելու մեջ։ Ամբողջ բանակցային գործընթացի ու պատ երազմի սկսման հանգամանքների վերլուծության շուրջ բանավ եճի համար կարևոր է հատկապես 2-րդ հարցի պատասխանը, քանի որ, համաձայնեք, անհնար է

միաժամանակ ներկայացնել 2 իրարամերժ մե ղադրանք ու, առավել ևս, միաժամանակ հակադարձել դրանց։ Այլ կերպ ասած՝ չի կարող իրապես բովանդակային բանավեճ սկիզբ առնել, պատկերավոր ասած, «հողատու, ինչու՞ չհանձնեցիր հողերը» ինքնահակասող մե ղադրանքից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *