ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմության լիդերները երեկ կրկին հանդիպել են. Ահա՝ ինչ է որոշվել հանրահավաքին ընդառաջ

ArmLur.am-ը գրել է. ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ երեկոյան ընդդիմության լիդերները հանդիպում են ունեցել: Ըստ մեր տեղեկությունների՝ ներկա են եղել նախագահներ Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն եւ իրենց կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ 1 հարց են քննարկել

փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի կազմակերպչական հարցերը: Բանն այն է, որ լիդերները նպատակ ունեն այդ օրը բազմամարդ հավաք անել, ինչի համար լուրջ նախապատրաստական աշխատանքներ են արդեն իրականացնում: Մեր տեղեկությունների համաձայն, այս պահին որոշված է, որ ընդդիմության լիդերները եւս պետք է ներկա գտնվեն հանրահավաքին եւ

նաև ելույթներ ունենան: Արդեն հստակ է, որ հանրահավաքին ներկա կգտնվեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ու նրանք նաեւ ելույթներ կունենան: Արդեն որոշված է, որ ՀՀԿ ներկայացուցիչները

ներկա կգտնվեն հանրահավաքին, սակայն բեմահարթակներից ելույթներ չեն ունենալու, որովհետև քաղաքական լիդերները իրենց հանդիպման վերջին ժամանակ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ իրենց կուսակցության նկատմամբ դեռեւս անհանդուրժողականություն կա հանրության շրջանում ինչի համար, պետք է միառժամանակ ՀՀԿ-ականները ելույթներ չունենան:
Մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *