ArmLur.am – ը գրել է. Հիշեցնենք, որ Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց այն մասին, թե դուրս է գալիս խմբակցությունից ու իր գործունեությունը շարունակելու է արդեն որպես անկախ պատգամավոր : Ի վերջո,
ինչու պատգամավորը նման որոշում կայացրեց, ու արդյոք իր քայլը համաձայնեցրած է եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ : ArmLur.am – ը մի քանի հարց է ուղղել պատգամավոր Գևորգ Պետրոսյանին: Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ երբ լուրեր
տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նոր ցուցակով մասնակցել հաջորդ ընտրություններին, որտեղ արդեն չի լինի հին գվարդիան, ԲՀԿ-ի կարկառուններ Նաիրա Զոհրաբյանը, Գեւորգ Պետրոսյանըև նաև Միքայել Մելքումյանը, դրանից հետո սկսեցին
համառ լուրեր շրջանառվել յան մասին, որ նշված երեք պատգամավորները հնարավոր է լքեն ԲՀԿ խմբակցությունը։ Ծառուկյանի հավատավոր զինակիցները նեղվել են իրենց նկատմամբ նման «անարդար» վերաբերմունքից։
Մանրամասները ՝ տեսանյութում