Ապրիլյան պատ երազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով, դրան հետևել է ժամանակացույց, ըստ որի… ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Azatutyun.am-ը գրել է՝ 2016 թվականի ապրիլյան պատ երազմը կանգնել է ՀՀ-ի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի խոստումների հետևանքով, որոնք ունեցել են ժամանակացույց՝ ըստ որի այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեին, ու այդ խոստումները գոհացրել են Ադրբեջանին, որն էլ շուրջ 5 տարի առաջ համաձայնել է կանգնեցնել ռա զմական

գործողությունները, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվ տանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյան. – Ապրիլյան պատ երազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով: Ի դեպ, այդ խոստումներից հետո, որը որոշակի չափով ժամանակացույց է ենթադրում ու այդ ժամանակացույցը որոշակի չափով ամառվա ընթացքում էր, ամառվա

ընթացքում տեղի է ունենում «Սանա ծռերը», որը օգտագործելով Սերժ Սարգսյանը ևս որոշակի չափով հետաձգում է մինչև 2017 թվականի ապրիլ, որից հետո մինչև իշխանության տրանզիցիայի հետաձգում, սակայն այդ մարդը բազմաթիվ այդ խոստումները տալով, ստեղծելով այդպիսի բեռ ՀՀ-ի համար լքում է պաշտոնը ու հետո գալիս եւ հայտարարում է, որ «ես պատրաստ էի ստորագրելու, ես

պատրաստ էի ինչ-որ քայլերի», մինչդեռ ես հստակ ասեմ, որ իր տված խոստումների պատճառով, իր ստեղծած փակուղիների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ: «Ազատություն» – Պարոն Գրիգորյան, ի՞նչ խոստումներ է տվել Սերժ Սարգսյանը ապրիլյան պատ երազմից հետո: Արմեն Գրիգորյան – Երևի դա Սերժ Սարգսյանը կարող է ավելի հստակ ասել, սակայն ապրիլյան պատ

երազմը կանգնել է, ու դրան հետևել է ժամանակացույց, ըստ որի պետք է այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեին:
«Ազատություն» – Այսինքն՝ դրանք տարածքները վերադարձնելո՞ւ խոստումներ են: Արմեն Գրիգորյան – Դրանց մասին երևի կարող է

Սերժ Սարգսյանն ավելի հստակ խոսել: «Ազատություն» – Բայց ամեն դեպքում կարո՞ղ ենք ասել, որ այդ խոստումները գոհացրել են ադրբեջանական կողմին: Արմեն Գրիգորյան – Եթե Ադրբեջանը կանգնել է, բնականաբար, պետք է որ գոհացրած լինեն: