Ահա, թե ինչի հաշվին են Սիսիանում Նիկոլ Փաշինյանին ջերմ ընդունել. պարզաբանում է նախկին մարզպետը

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գնացել էր Սյունիքի մարզ, որտեղ սյունեցիների մի մասը փակել էին ճանապարհները, որպեսզի թույլ չտային Փաշինյանին մտնել Սյունիք: Սրան նախորդել էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայտարարությունը, որով կոչ էր արել սյունեցիներին և,

մասնավորապես, գորիսեցիներին առավոտյան հավաքվեն հրապարակում և շարժվել դեպի Սյունիքի դարպասներ, որպեսզի թույլ չտան Վարչապետը մուտք գործեր մարզ: Իսկ արդեն երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալել են: Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի

խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կաս կածանքով: Երեկ կեսօրին նրան տեղափոխել են Երևան: Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը սա որակում է որպես քաղաքական հետապնդում, որը իշխանությունները փորձում են կոծկել իրավական որոշակի պրոցեսների տակ: Նրա խոսքով երկրում անիշխանություն է տիրում, իսկ Վարչապետը երեկ չեղարկեց իր այցը Սյունիքի մյուս քաղաքներ, քանի որ

վախեցավ: Նա համոզված է, որ Առուշ Առուշանյանի ձերբակալումը զայրացրել է ժողովրդին, այնինչ իշխանությունները հակառակ պրոզեսն էին ակնկալում, իսկ  Սիսիանում տեղի ունեցած ջերմ ընդունելության համար  իշխանությունները կիրառել էին վարչական որոշակի ռեսուրսներ: Նա նաև անդրադարձավ եկեղեցում կատարված միջադեմին հաջորդող գործողություններին, որը որակեց որպես սադրանք: Առավել մանրամասն՝  տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *