Երեք տարին բավարար չէ՞ր, որ ավելի խելքին մոտ սուտ հորինեիք, եթե իսկապես մտահոգված էիք Արցախի ճակատագրով, ապա… «ՉԻ»

4rd.am-ը գրել է՝ Սերժ Սարգսյանը իր արդեն հայտնի դարձած հարցազրույցում հայտարարում է, թե ստիպված էր ստանձնել վարչապետի պաշտոնը, որպեսզի Արցախի վերաբերյալ բանակցություններում չփոխվի ՀՀ-ի կողմից գլխավոր բանակցողը, ու դա մեծ խնդիրների չհանգեցնի: Իր կարծիքով դա արդարացնում իրեն, թե ինչու խաբ եց ժողովրդին, որովհետև 2015 թվականին հայտարարել

էր, որ չի պատրաստվում երկարաձգել իր իշխանությունը: Հիմա մի քանի հարց պարոն Սարգսյանին: 1. Դուք Խոստովանո՞ւմ եք արդյոք, որ մինչև 2015 թվականը չեք հասկացել այդ վտան գը ու միայն դրանից հետո է ձեզ մոտ առաջացել այդ վա խը: 2. Գիտակցո՞ւմ եք արդյոք, որ ավելի հակաինստիտուցիոնալ հայտարարություն անել հնարավոր չէ: Դուք Գիտակցո՞ւմ եք արդյոք, որ

սա խոստովանություն է այն մասին, որ կառուցել էիք անձի իշխանություն ու որ ոչինչ չէիք արել խաղաղության և փոխզիջումների իրական դիսկուրս սկսելու առումով: 3. Հասկանո՞ւմ եք արդյոք, որ մեկ անձով պայմանավորված չի կարող լինել պետական քաղաքականություն ամենակարևոր հարցի վերաբերյալ: Ի՞նչ էր լինելու, եթե աստված մի արասցե, առողջության կամ դժբ ախտ

պա տահարի արդյունքում մենք կորցնեինք ձեզ: 4. Եթե իսկապես մտահոգված էիք Արցախի ճակատագրով, ապա 2017-ին արդեն կարող էիք հենց Կարեն Կարապետյանին նշանակել ձեզ փոխարինող, մնալ ՀՀԿ-ի ղեկավար ու այդ դիրքերից հսկողության տակ պահել Արցախի վերաբերյալ բանակցությունները: 5. 3 տարին բավարար չէ՞ր, որ ավելի խելքին մոտ սուտ հորինեիք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *