«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների համար երեկ անակնկալ է եղել, երբ նրանք տեսել են իրենց գործընկեր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությունը՝ խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Իհարկե, պատգամավոր Գեւորգ
Պետրոսյանը տեւական ժամանակ է, ինչ խմբակցության նիստերին չի մասնակցում, չի շփվում պատգամավորների հետ, անգամ եղել են դեպքեր, երբ անջատել է հեռախոսն եւ տեւական ժամանակ կորել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պետրոսյանին հրահանգված
է եղել ավելի կոռեկտ լինել ելույթներում, անգամ նկատողություն է ստացել արդեն իր բառապաշարի համար: Խմբակցությունից նրան մի քանի անգամ ասել են՝ պատգամավոր է եւ պետք է ավելի կոռեկտ լինի, բայց չեն էլ պատկերացրել, որ նա օրերից մի օր
անակնկալ կերպով կլքեր խմբակցությունը: Չի բացառվում նաև, որ նրանից պահանջվի վայր դնել մանդատը: Սակայն Պետրոսյանը մտադիր է առանձին ակտիվ գործունեություն սկսել։ Այնպես որ, առաջիկայում կարող են բավականին հետաքրքիր զարգացումեր լինել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում