Մեր կոր ուստների ու զո հերի մե ղքի մի մասը նաեւ Էդմոն Մարուքյանի խղճին է, որովհետև… Արմեն Աշոտյանի գրառումը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԼՀԿ ղեկավարի այսօրվա ճեպազրույցը կրկին ընդգծեց իրական արհեստավարժ գործիչների հրամայականը Արցախի հարցով զբաղվելու համար։ ԼՀԿ 2018-ի նախընտրական ծրագրի Արցախին վերաբերող հատվածը ու Էդմոն Մարուքյանի ելույթները Արցախի շրջաններում ներդրումների մասին կոգնիտիվ դիսոնանս են առաջացնում։ Դնենք մի կողմ

այն, որ ԼՀԿ պատկերացումները Արցախյան խնդրի հանգուցալուծման մասին գրեթե զերծ են քաղաքական մոտեցումներից ու Արցախյան հիմնահարցի լուծման տեսլականից. «Հայաստանի Հանրապետության անվտ անգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է: Արցախի քաղաքական ու տնտեսական զարգացումը պետք է դառնա ՀՀ-ի կարևորագույն առաջնահերթություն»։ Երբ

պոպուլիստական կերպով քննադա տվում է փոխզիջումային բանակցային փաթեթը, սակայն գրվում է «Սատարում ենք արցախյան խնդրի արդար ու խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», հարց է առաջանում կրկին, արդյոք

Մարուքյանը հասկացել ԵԱՀԿ ՄԽ գործունեության շրջանակը, առաջարկված կարգավորման սկզբունքները եւ այլն։ Եւ վերջում քննիչ հանձնաժողովների մասին։ Ձեռառնոցի է, երբ ԱԺ պատգամավորը, խոսելով ապրիլյան պատե րազմի քննիչ հանձնաժողիվի մասին, լրագրողներին է հարցնում . Ու՞ր է զեկույցը։ Պարոն Մարուքյան, դա ես եմ հարցնում ձեզ. Ու՞ր է ապրիլյանի զեկույցը,

որտե՞ղ է ընդդիմադիր խմբակցության վերահսկողությունը, ինչու՞ դուք չեք պահանջում վերջապես հրապարակել այն թե՞ ձեզ էլ էր հետաքրքրում միայն շոուն։ Դուք ձեր տարրական պարտավորությունները ի վիճակի չեք կատարել, էլ ուր մնաց լուրջ խնդիրների հետաքննությամբ զբաղվեք կամ էլ երկիր ղեկավարելու ամբիցիա ունենաք։ Հ.Գ. Հիշեցնեմ, երբ ես եւ գործընկերներս քննադ ատում

էինք դավ ադիր կապիտ ուլյանտի բանակցային ձախողումները, Էդմոն Մարուքյանն իր հրապարակային աջակցությունը հայտնեց Նիկոլին։ Ուստի մեր կոր ուստների ու զո հերի մե ղքի մի մասը նաեւ Մարուքյանի խղճին է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *