Գե րիների հարազատնե՞րն են խնդրել Նիկոլ Փաշինյանին, որ խոսի ՌԴ նախագահի հետ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրել է՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրի էր այցելել՝ դռնփակ հանդիպում անցկացրել հինգ տասնյակից ավել շիրակցի ռազ-մագե-րիների հարազատների հետ։ Թե ինչ է քննարկվել, հայտնի չէ։ Ռազ-մագ-երիներից 1-ի հարազատը միայն ասաց, որ հանդիպումը փակ անցկացնելու առաջարկն հենց իրենցն է եղել, որովհետև հարազատները լրատվամիջոցների անդրադարձն

այս պահին անհարկի են համարում, ավելին՝ նրանք կարծում են, թե դրանով վն ասելու են տղաներին, ու դանդաղելու է նրանց տուն վերադարձի գործընթացը։ Մեր տեղեկություններով հանդիպումը փոքր-ինչ լարվ ած ու հուզական մթնոլորտում է ընթացել։ Գերե վարված զինծառայողների հարազատները Փաշինյանին կարծես թե վերջնագիր են ներկայացրել՝ խնդրելով, հորդորելով,

հրամայելով, որպեսզի վճռականություն ցուցաբերի ու իրենց որդիների հարցով 1 անգամ ևս անձամբ դիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հակառակ դեպքում ծնողներն իրենց քայլերի համար պատասխանատու չեն։ Ուշագրավ է, որ Գյումրիից վերադառնալուց անմիջապես հետո կառավարության կայքում հայտնվեց հաղորդագրություն, ըստ որի՝ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի ու ՀՀ

վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց։ Հեռախոսազրույցի ընթացքում «մասնավորապես, ընդգծվել է ռազ-մագե-րիների, պատ անդների ու պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանական կողմը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները»։ Հիշեցնենք, որ գեր եվարված զինծառայողների ծնողներն արդեն իսկ բող ոքի ակցիաներով էին հանդես գալիս՝ փակելով միջպետական ու քաղաքային մի շարք ճանապարհներ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *