Երկրումդ կխմես իմ ու Ազնավուրի կենացը, իսկ ես սրանից հետո իմ հաճախորդներին Արարատ խորհուրդ կտամ, որվհետև… Բակուր Մելքոնյանի գրառումը

Բակուր Մելքոնյանը իր էջում գրել է․ Աշխարհի փոքրությամբ 5-րդ պետությունում` Սան Մարինոյում մտել եմ խմիչքների խանութ, հենց իրենց արտադրության լիկյոր եմ առնում, բերեմ ընկերներիս հյուրասիրեմ, խանութի վաճառող պապին ինձ ասում է կոնյակ էլ առեք, մեր կոնյակները շատ լավն են։ Ասում եմ չէ պապի ջան, կոնյակ չեմ առնի, մեր երկրի կոնյակը աշխարհի ամենալավն ա։

Հարցնում ա որտեղի՞ց էս, ասում եմ ՀՀ-ից, միանգամից ասում ա հաաա, գիտեմ, Ազնավուր եմ շատ սիրում ու ես խանութում էլ ձեր կոնյակից ունեմ։ Ու բերում ա Արարատի Վասպուրականը։ Բավականին Շատ ուրախացա, նկարվեցի պապիի հետ, հարցնում եմ մեր կոնյակը հավանում ե՞ս, ասում է, ազնիվ ասեմ, չեմ խմել, լավ թանկ ա ու ցույց ա տալիս գինը յոթանասուն եվրո, շարունակում ա, էդ գնով Հենեսի կխմեմ:

70€ վճարեցի, վերցրեցի կոնյակը, բացեցի, ասեցի պապի 2 հատ բաժակ տուր, իսկ պապին պարզվեց պատրաստ ուներ էդ բաժակները արդեն))) Լցրեցի, պապին եւ կինս մի-մի բաժակ խմեցին իրար հետ, ես դեռ պիտի քշեի: Պապին շատ հաճելի ժպտաց, շատ ոգևորվեց իմ քայլից, մտավ խանութի

ներսը, մի րոպե հետո հետ վերադարձավ էքսկլյուզիվ սարքած լիմոնչելայի շշով, ասեց էս էլ քեզ իմ կողմից, կխմես երկրումդ իմ ու Ազնավուրի կենացը, իսկ ես սրանից հետո Հենեսիի փոխարեն Արարատ խորհուրդ կտամ, իսկապես ավելի լավն էր: Ասածս ինչ ա, մեծ սրտով նվիրված լիմոնչելա եմ բերում, հետս մոտիկություն արեք, հյուրասիրեմ, Ազնավուրի ու պապիի կենացը խմենք)))

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *