Տղաս 2018-ի ձմռանն էր զո րակոչվել… Գիտեմ, ահավոր կզարմանաս, բայց նույնիսկ լվացքի սապոն էինք ուղարկում, ուղարկում էին նաև… Ավագ Պապոյանի գրառումը

Ավագ Պապոյանը գրել է՝ Էդ ի՞նչ մի խորանալ ես խորացել կՈՒլուբնիկի վրա, էդ ի՞նչ մի սուտ ինքնագովազդ ես միացրել, Կարո՞ղ է գիտես մեր ականջներն էլ այնքան լոշտակ են, որ ոչ միայն լապշա կարելի է կախել, այլ նաև ցանկության դեպքում նույնիսկ լվացք փռել դրանցից. Տղաս 18-ի ձմռանն էր զո րակոչվել. Էդ կազմակերպությունը, որը զինվորին ծանրոց էր տեղափոխում, արդեն

իմ համար անգիր գիտեր,քիչ էր մնում, որպես հիմնական հաճախորդի, պատվոգիր էլ տային ինձ, Լենինականում զինվորական խանութի վաճառողները ոչ միայն պաչ եւ պռոշտիյով էին բարևում, այլ նաև տղայիս հագուստի ռազմերն եւ բատինկի համարն էին անգիր հիշում ՝ մենակ ցուցակն էին խնդրում, մի քիչ որ աներես լինեի, անվճար առաքում էլ կանեին, որպես մշտական, ու նաև

մեծաքանակ գնորդի. Ապտեկի Մարին տոտան արդեն գնալուս օրերն էլ գիտեր, նախօրոք հազըրած, տուփի մեջ փաթեթավորած դե ղերը տալիս էր ու առողջություն մաղթում մեր զիվորՆԵՐԻՆ. Ամիսը գոնե 1 անգամ տուլիկ էի ուղարկում, թվարկե՞մ պարունակությունը — վստահ եմ էդքանը կարդալուց քունդ կտանի, կայֆառիկ ախպեՌ: Գիտեմ, ահավոր կզարմանաս, սակայն նույնիսկ լվացքի սապոն էինք

ուղարկում, որ էեխեքը պաղ ջրով ֆոռմեքը լվանային. Ամեն ինչն էլ ուղարկում էինք հնարավորինս շատ՝ ոչ միայն մեր երեխայի համար, քանի որ գիտեինք՝ ծնողներ կան, ում հնարավորությունը չէր ներում, երեխա կար, ում ծնողները արտերկրում են, իսկ նրանք բոլորը ծառայում էին մեր երկրին, ծառայում էին այն նույն բանակում, որը անխղճորեն թալ անվում էր չգիտես ում

կողմից. Մայկա տՈՒռուսիկն ես հեգնում, այ դե ղնաթումբանավոր , իսկ երբ իմացար, որ զո րամասերում արդեն լվացքի մեքենաներ կան, որ ծնողը իր զինվոր բալին այլևս զուբնոյ պաստա եւ թրաշի փոցխ չի ուղարկում, գոնե տռեզվի՞ էիր, որ հասկանայիր ինչ է

կատարվել. Դու Կարո՞ղ ես պատկերացնել ծնողի աչքերի փայլը, երբ զինվորը զանգում, ասում է — Էլ հիգենայի պարագաներ չուղարկեք, սնունդ չուղարկեք,հագուստ-բատինկա չուղարկեք, քաղցր-մաղցր չուղարկեք… Խոսում ես խոսելու համար էլի մենակ.
Դու մենակ կախ ես ընկել զինվորի կՈՒլուբնիկից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *