Փետրվարի 20-ին, ժամը 15։00 ես կլինեմ Ազատության հրապարակում, քանի որ… Արտյոմ Մարկոսյանի գրառումը

Արտյոմ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր մեր Պետությունն եւ Հայրենիքը կանգնած են դժվարին կացության առջև՝ լինել-չլինելու առջև։ Այո, այո, հե՛նց այդպես…Եվ սրանք ո՛չ վատատեսության, ո՛չ էլ չափազանցված ու անհիմն՝ պարզապես խոսքեր են։ Ես Համոզված եմ, որ բազմաթիվ բանականություն, արժանապատվություն, վերլուծելու ու հասկանալու

ունակություն ուունեցող հայ մարդիք համաձայն են այս խոսքերի հետ՝ 1 մասը, գոնե, “հոգու խորքում”։ Համաձայն են ու ոչ մի կերպ չեն՛ կարողանում ու չեն՛ ցանկանում ընդունել այս դա ռը իրականությունն, այս մղ ձավանջը, որի մեջ հայտնվեցինք, մի մասս կամավոր, մի մասս էլ՝ ակամայից, 2018 թ-ի ապրիլից, որն էլ, արդյունքում, ար հավիրք հանդիսացավ մեր Հայրենիքի ու

Պետության համար ու որն, ըստ իս, պատմության նետած վերջին մար տահրավերն է մեր ազգին ու պետականությանը։ Իսկ բավարա՞ր է արդյոք, առանց տեղի ունեցածի պատճառները նաև սեփական անձի, սեփական գործելու կամ էլ անգործության մեջ փնտրելու, առանց քայլեր ձեռնարկելու, պարզապես “հոգու խորքում չընդունելով” կատարվածն եւ կատարվողը, դիմակայել այս մար տահրավերին ու

հաղթահարել այն, իհարկե՝ ոչ։ Ուստի՝ կա՛մ ուշքի կգանք, ոտքի կկանգնենք, կինքնամաքրվենք, վերջապես ճիշտ կգնահատենք արժեքները ու կունենանք, ավելի ճիշտ՝ արժանի կլինենք ունենալու արժանապատիվ մարդու, քաղաքացու, կյանքի բացարձակ արժեքներից մեկը՝ Պետություն, կամ, նույն կերպ շարունակելով, դասեր չքաղելով անցյալում թուլյ տված մեր սխալներից, չապաշխարելով գործած մե ղքերի համար, զուտ ին երցիայով, մի կերպ, կգոյատևենք ևս հարյուր տարի և…և վերջ… Փետրվարի 20-ին, ժամը 15։00 ես կլինեմ Ազատության հրապարակում»։