ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լույս աշխարհ է եկել փոքրիկ Ալբերտը… Ահա, թե ինչպես է մայրը որոշել երեխային կոչել Ալբերտ

Հերոսները չեն մա հանում, նրանք անմա հանում են և վերածնվում նոր ծնված հերոսների մեջ: Շենգավիթ բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ բժշկական կենտրոնում ծնվել է Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղի Միրզոյանների

ընտանիքի վեցերորդ երեխան՝ տղա: Ալբերտը լույս աշխարհ է եկել մանկաբարձ գինեկոլոգ Աշոտ Սիրոնյանի օգնությամբ։ 4կգ 300գ քաշով տղային մայրը որոշել էր երեխային Արեն անվանել, սակայն կոչել է Ալբերտ՝ ի պատիվ ադրբեջանական հար ձակումը հետ

մղելիս հերոսաբար զո հված հրետ անավոր Ալբերտ Հովանիսնյանի։ Նորածնի մայրը՝ Ալլան, վստահ է, որ հայոց հողում դեռ շատ ու շատ Ալբերտներ, Մոնթեներ, Վազգեններ են ծնվելու, ովքեր ապրելու են խաղաղ ու միասնական Հայաստանում, այս մասին նշված է

հաղորդագրության մեջ: Փոքրիկ Ալբերտն արդեն տանն է՝ Երևանում, իր հինգ եղբայրների և քույրերի հետ: Հավատով սպասում են, որ շուտով վերադառնալու են Արցախ: Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *