ԱՄՆ կոնգրեսի հարյուր անդամներ դիմել են Ջո Բայդենին, որպեսզի… հերթական հարգանքի արժանի քայլը Արցախի և Հայերի համար

Shantnews.am-ը գրել է՝ ԱՄՆ Կոնգրեսի հարյուր անդամներ կոչ են անում Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման ու Հայաստանի անվտան գության համար։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ-ի հայ դա-տի հանձնախումբը։ ԱՄՆ պետքարտուղարին ու Պաշտ պանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ

ստեղծված ճգն աժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը ադրբեջանաթուրքական ագր եսիայի հետեւանքով։ Կոնգրեսականները նաև առաջարկվում է շտապ գործողություններ ԱՄՆ-ի կողմից։ Նրանք կոչ են անում Բայդենի վարչակազմին օգնել

Արցախի ժողովրդին՝ իր համայնքները վերականգնելու համար, ինչպես նաև մասնակցել Արցախի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված տարածաշրջանային կայուն կարգավորման որոնումներին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ու դերը, որպես այդ

հակամա րտության կարգավորման օրինական բանակցային կողմ, առանցքային դեր ունենալ հայ գե րիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու գործում, աջակցել ՀՀ-ի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագր եսիայի հետևանքով տեղահանված հայերին, ինչպես նաև Ջո Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղաս պանությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *