“Եթե Քիմ Քարդաշյանը լինի Ամերիկայի նախագահ, ուրեմն Ռուսաստանի նախագահը կլինի Միշա Գալուստյանը, դուք պատկերացնում եք, ինչ կլինի, երբ…” Գարիկ Մարտիրոսյանի հետաքրքիր ու զվարճալի պատմությունը

TНT հեռուստաալիքի եթերում իր՝ «Новый Мартиросян» ստենդափ-շոուի ընթացքում հայտնի հումորիստ եւ շոումեն հայ Գարիկ Մարտիրոսյանն ասել է, որ դեմ չէ զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը: Իսկ թեման նա սկսել է ՈՒՀԱ-ական անցյալից փոքր պատմությունով, ավելի ճիշտ ՝ Ուկրաինայի այժմյան նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ծանոթության պատմությունից։

Նրա խոսքով՝ Յուրմալայում Զելենսկին ապրել է իր հյուրանոցի հարեւան համարում եւ դժ գոհել, որ Մարտիրոսյանի համարում անցկացվող երեկույթն իրեն խանգարում է քնել։ ՈւՀԱ-ական Զելենսկին այն ժամանակ ասել է, որ առավոտյան Մասլյակովի հետ հանդիպման է ու, որ նա «Запорожье — Кривой Рог — Транзит» չեմպիոն թիմի մասնակից է:

Գարիկ Մարտիրոսյանը պատասխանել է, որ նա ոչ միայն «Նոր հայեր» թիմի ավագն է, այլ նաև Յուրմալայի փառատոնի «Արծաթե կիվինի» դափնեկիր։ «Գնա եւ լուրջ նպատակների հասիր, հետո նոր բղ ավիր վրաս, — հակա դարձել է Մարտիրոսյանը Զելենսկուն ու հանդիսատեսի ծափահարությունների ներքո ավելացրել․ -Հասկանու՞մ եք, թե ինչպես եմ մոտիվացրել նրան․․․»։

Դրանից հետո հումորիստը շեշտել է, որ շուտով նախագահի պաշտոնը կզբաղեցնեն համացանցից հայտնի մարդիկ․ «Քիմ Քարդաշյանը հաստատ իր թեկնածությունը կդնի 2024 թվականին եւ կդառնա Ամերկայի նախագահ, որովհետև նրա օգտին կքվեարկեն, թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, թե՛ հայերը։ Դուք Պատկերացնու՞մ եք, թե ինչ ուժ է դա։ Եվ եթե Քիմ Քարդաշյանը լինի Ամերիկայի նախագահ, ուրեմն

Ռուսաստանի նախագահը կլինի Միշա Գալուստյանը՝ միակ մարդը, որը լեզու կգտնի ե՛ւ Զելենսկու, ե՛ւ Քարդաշյանի հետ: Պատկերացնում եք Ամերիկայում նախագահ կլինի հայուհին, Ռուսաստանում՝ հայը։ Իսկ Գիտեք, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետությունում նախագահը։ Սոմելյեն։ Մեզ մոտ երեկույթը չի վերջանա. «Լցրեք բաժակները, խ մում ենք, հասանք մեր նպատակին»… Գիտեք հայերն աշխարհի մեջ ինչ գլոբալ հարցեր կլուծեն։ Հարսանիքին նստած ես,

մեկ էլ դեպի քեզ կռանում է հայը եւ ասում․ «Ավիակիր կա՞, պետք չէ՞։ Հրթ իռ, ռու մբ եւ այլն»։ Կամ. «Մերձավոր Արեւելքում՝ Իրանի ու Իրաքի միջեւ երկիր կա։ Պետք չէ՞։ Փողերը տերերին շատ են հարկավոր, էժանով են վաճառում, կարող ես դստերդ անունով կոչել»։ Ու երբ Վլադիմիր Զելենսկին եղավ Ուկրաինայի նախագահ, սկսվեցին մեմերը․ «Գալիգինը՝ Բելառուսի նախագահ», «Խարլամովը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ», «Մաքս Գալկինը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ»,

իսկ «Մարտիրոսյանը՝ ՀՀ նախագահ»։ Ես սկզբում շատ էի ծիծաղում, բայց կես տարի անց մտածեցի՝ ինչու ոչ։ Այ, ինչու՞ ես չլինեմ ՀՀ-ի նախագահ։ Ի՞նչ կա դրա մեջ։ Ես կզբաղվեմ բարեփոխումներով, պետությունը կկերպարանափոխեմ, կներկայացնեմ հիանալի ընտրական ծրագիր, երկրների ղեկավարների գագաթնաժողովին կգնամ Նյու

Յորք՝ «Ռից-Կարլտոն» հյուրանոց․․․ Ինձ այնտեղ կհարցնեն, թե որտեղ եմ ցանկանում, որ ինձ բնակեցնեն՝ Պուտինի կողքին, թե Թրամփի։ Իսկ ես կասեմ․ Զելենսկու կողքին ու հենց պատից այն կողմ… Կպատվիրեմ Նյու Յորքի ամենահզոր ձայնային սարքերը, կհրավիրեմ բոլոր մեր կապարուհիներին, «Ջիպսի Քինգզ» խմբին (որ կենդանի երաժշտություն լինի կիթառներով), յոթ հարյուր լիտր հայկական

կոնյակ եւ այսպես ա-լա-լա-լայ ամբողջ գիշեր»։ Եւ ի վերջի Մարտիրոսյանի սցենարի ավարտը․ դուռը թակում է Զելենսկին, և ասում է, թե իրեն խանգարում է երաժշտությունն եւ նա առավոտյան հանդիպում ունի Թրամփի ու Պուտինի հետ, կճանաչի Մարտիրոսյանին և կհարցնի․ «Դե ի՞նչ, 1-1»։ Իսկ Մարտիրոսյանը կպատասխանի․ «Ոչ, 1-1 չէ։ Քանի որ

ես դեռ 1996 թվականին Յուրմալայում կայացած փառատոնի արծաթե կիվինի դափնեկիր եմ»․․․ «Եթե անկեղծ, ոչ մի նախագահ չեմ ուզում լինել։ Այս ամենը իմը չէ», — եզրափակեց իր մենախոսությունը Գարիկ Մարտիրոսյանը եւ գնաց դեպի դաշնամուր՝ երգի այն մասին, որ ամբողջ կյանքում երազել է երաժշտության մասին․․․