ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե նա, քիչ թե շատ բարոյականություն ունենար, ապա այդ հարցազրույցը չպետք է տար, որովհետև…» Հակոբ Ասլանյանը Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

Հիշեցնենք, որ 2020 թվականին տեղի ունեցած պատե րազմից հետո Հայաստանում ներքաղաքական կյանքը լար ում մի նոր փուլ մտավ, Հայաստանում ձևավորվեց մի շա րժում, որը կոչել են Հայրենիքի փրկության շար ժում: Շար ժման նպատակը մեկն է՝ ամեն կերպ հասնել նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հրաժարական տան: Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի ներքաղաքական

վերադասավորումներից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդավոր լռություն էր պահպանում: Նա ելույթներ, հարցազրույցներ կամ ասուլիսներ գրեթե չէր տալիս, սակայն օրերս նա Արմնյուզ հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց, որի համար որպես հիմք ծառայել էր նախորդ տարվա պատ երազմը և պատ երազմի ելքը: Սերժ Սարգսայնը խոսել էր պատ երազմից առաջ

տեղի ունեցած գործընթացների մասին, իշխանությունների գործելաոճի և հայտարաությունների մասին, պա տերազմի ավարտի, ստորագրված փաստաթղթի և նաև այն մասին, թե ինչ ծրագրեր ունեին իրենք՝ քանի դեռ Հայաստանում հեղափոխություն չէր եղել: Սերժ Սարգսյանը 2018 թվականի հեղափոխությունը անվանել էր որպես հակաղարաբաղյան շար ժում: Հարցազրույցից հետո բու ռն

քննարկումներ տեղի ունեցան տարբեր մակարդակնում: 24News.am լրատվականը հայտնի հարցազրույցի մասին խոսել է Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ, նրանից հետաքրքվել, թե ինչու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նման հայտարաություն արել: Պատգամավոր Հակոբ Ասլանյանի խոսքով, եթե մարդը քիչ թե շատ բարոյականություն

ունենար այդ հարցազրույցը չէր տա, որովհետև անհասկանալի է, թե մարդը ինչպես կարող է այդքան անբ արո լինել, մոռանալ իր բոլոր արածները, մոռանալի իր իշխանություն եղած ժամանակահատվածում երկրին բերած չար իքները և իրեն ներկայացնել մի հայրենասեր կամ ներկայացնել որպես հայրենիքի համար ցա վող մի մարդու, պատգամավորի խոսքով դա զավեշտ է: Ժողովուրդը շատ

լավ գիտի, թե ինչ է կատարվել նրա կառավարման ընթացքում, հավելում է պատգամավորը: Պատգամավորի խոսքով նա ցա վում է, որ նման մարդկանց մոտ հիշողությունը շատ կարճ է և նրանց թվում է, թե ժողովորդի մոտ էլ է կարճ…
Առավել մանրամասն՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *