«Նկարում առաջինը մեր տաղավարն է, երկրորդը՝ Ադրբեջանինը, մենք մինչև ե՞րբ չենք գիտակցելու, որ…». Արմեն Միրզոյան

Լրագրող Արմեն Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ուրեմն 2021 թվականի փետրվարի 21-25-ը Դուբայում ընթանում է Պաշտ պանության միջազգային համաժողով-ց ուցադրությունը, որին մասնակցում է նաև մեր երկիրը՝

Հայաստանը՝ հանձինս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ 1-ին նկարում մեր տաղավարն է։ Նկարին նայում եմ, թվում է՝ Երևան Մոլի help desk-ն է։

Բրոշյուրներ, ջրով շշեր, մեկ էլ որ լավ փնտրես, կարող է նվեր քարտեր էլ գտնես հանկարծ։ Ռազ մшшրդյունшբերական արտադրանքի որևէ նմուշ, որևէ օրինակ չես գտնի այդտեղ։ Ու մենք սենց փորձում ենք դուրս գալ միջազգային շուկա արդեն։
Համեմատության համար կցում եմ նաև Ադրբեջանի տաղավարը եւ լռում։

Մինչև երբ չենք գիտակցելու, որ սենց պետություն/պետականություն չենք դառնա։ Չնայած վաղուց մեր երկրում պետություն բառը պետք է չակերտների մեջ դնել արդեն։ Կարևորը ամեն մեկս մեր էշը քշենք առաջ, փորներներս էլ կուշտ լինի։ Ջհшնդшմ, թե պետությունը չի կոր ծшնվում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *