Նորմալ է փողոց փակելը, դա քաղաքացու իրավունքն է՝ իմ համոզմամբ, նորմալ է բո ղոքի ցույց, երթ, հանրահավաք, պիկետ, ակցիա անելը, բայց… Արտակ Հարությունյանի գրառումը

Արտակ Հարությունյանը գրել է. Քաղաքը «կաթ վածահար անելու» մասին՝ կարճ։ Էնպես ստացվեց, որ էսօրվա երթի ժամերին տեղ պետք է գնայի։ Ինձնից գոհ գնացի կանգառ՝ տրանսպորտի սպասելու համար։ Եվ ով զարմանք, տեսնեմ երթևեկություն չկա։ Կոմիտասի վերևից մեքենաներ, տրանսպորտ ընդհանրապես չի գալիս։ Հիշեցի, որ ա 17+-ը երթ պետք է աներ։ Որոշեցի սպասել, նայելայդ

երթը։ 15-20 րոպե հետո երթը հասավ։ Այդ ընթացքում Կոմիտասի ողջ լայն փողոցի՝ ներքև իջնող մասը փակ էր արդեն։ Նորմալ է փողոց փակելը, դա քաղաքացու իրավունքն է՝ իմ համոզմամբ։ Նորմալ է բո-ղոքի ցույց, երթ, հանրահավաք, պիկետ, ակցիա անելը։ Դա քաղաքացու անքակտելի իրավունքն է եւ ես դրա դեմ որևէ բան չունեմ։ Չունեմ նաև չա-րախնդալու առիթ, որ երթի

մասնակիցները քիչ էին, մոտ 500 հոգի։ Բո ղոքի ակցիաները լինում են թե՛ սակավարդ, թե՛ բազմամարդ։ Բայց այ ուրիշ բանի վրա ֆիքսվեցի։ 10-նյակ երթերի եմ մասնակցել։ Սրանից անգամներով ավելի բազմամարդ երթերի։ Ու հիշում եմ, որ ոստիկանական պատը մեզ տեղավորում էր առաջին 1 կամ 2 գծերի մեջ, կողքներովս քայլում էին, թույլ չտալով օրինակ 3-րդ գիծ մտնել, ու այդ

երրորդ գծով կազմակերպում էին երթևեկությունը։ Ու իմ համոզմամբ դա էլ էր նորմալ, ոստիկանը դրա իրավունք ունի ։ Խոսքն իհարկե չի վերաբերում հու-ժկու երթերին, այլ այս երթից անգամներով մեծ, սակայն էլի ոչ հսկայական երթերին։ Իսկ հիմա ոստիկանները հանգիստ նայում էին, թե նոսր շարքերը ինչպես են ամբողջ լայն պողոտայի երթևեկության մի կողմը փակել։ Երևի սա էլ է նորմալ։ Թե՞ աննախադեպ է։ Չգիտեմ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *