Ռեգինա Պրազյանը «վա խճանվել է». ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Hraparak.am-ը գրել է. Իշխանական ֆեյքերի բանակի զո րահրամանատար «Ռեգինա Պռազյանը» ֆեյսբուքից անհետացել է: Այս կեղծ էջը ժամանակ առ ժամանակ գրառումներ էր կատարում ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին, նրանց կյանքից ինչ-որ դրվագներ էր նկարագարում ու այլն։ Կարճ ասած՝ «Գագիկ Սողոմոնյանի» իշխանական տարբերակն էր այն։ Այս ֆեյքի հետ էր ասոցացվում

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, բայց նրանք ամեն կերպ հերքում էին իրենց առնչությունը կեղծ էջի հետ։ Իշխանության ներկայացուցիչները հաճախ իրենց մասին գրված տեղեկությունները մասնավոր

զրույցներում հերքելու նպատակով հղում էին կատարում այս կեղծ էջին, կարծես թե դրա գրածը վերին ատյանի ճշմարտություն ու
ավետարան էր իշխանավորների համար։ Իշխանական լրատվամիջոցներն էլ սիրով տարածում էին այս ֆեյքի գրառումները՝ հաստատելով

կասկածները, որ դրա հետեւում իրոք իշխանությունն է կանգնած։ «Ռեգինա Պռազյան» ֆեյքի անհե տացման երկու հնարավոր պատճառ կարող է լինել․ կա՛մ իշխանականները վա խեցել են, որ հայտնի անեկդոտի սցենարով ֆեյքերի որ սի ընթացքում հետքի վրա կարող

են դուրս գալ ու պարզել, թե ով է դրա հետեւում կանգնած, և ոչն չացրել են էջը։ Կա՛մ էլ էջը փակվել է ֆեյսբուքյան
օգտատերերի բազմաթիվ «ռիփորթների» արդյունքում։ Հիշեցնենք, որ հակաիշխանական «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գրառումների

վերաբերյալ ԱԱԾ-ն քրե ական գործ է հարուցել և չորս անձի մե ղադրանք առաջադրել։ Մինչև այսօր էլ դեռ հայտնի չէ, թե իրականում Գագիկ Սողոմոնյան անունով ֆեյսբուքյան էջը ումն է: Սակայն նրա էջը ռիփորթներով փակել չի հաջողվում, ավելին՝ նա տեղափոխվել է Տելեգրամ ու իր համար ալիք բացել՝ մի քանի օրում մոտ հինգ հազար հետեւորդ ապահովելով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *