Ծանոթացեք՝ Արմեն Վարդանի Սարգսյան… Օգնել է, որ երկրից թալ անված փողերը գաղտնի մնան, այսօր էլ… Դանիել Իոաննիսյանի ուշագրավ գրառումը

Դանիել Իոաննիսյանը գրել է. Ծանոթացեք՝ Արմեն Վարդանի Սարգսյան, 2002-ից 2007 թվականներին շարունակաբար խա խտել է «Քաղաքացիության մասին» օրենքն եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածը՝ ապօ րինաբար միաժամանակ լինելով Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2013 թվականին խա խտել է «Հանրային ծառայության մասին» օրենքն եւ,

նշանակվելով դեսպան, պետությունից գաղտնի է պահել իր ունեցվածքն եւ եկամուտները: 2018 թվականի հունվարին համաձայնվել է Սերժ Սարգսյանի մոտ նախագահ աշխատել: Իր ինագուրացիայի ելույթի ամենամեծ հատվածը նվիրել է Սերժ Սարգսյանի գովաբանությանը: 2018 թվականի ապրիլի 17-ին հրաժարվել է դա տապարտել ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների դեմ

լուսաձայնային նռ նակների կիրառումը և, ըստ էության, դա տապարտել է 2018-ին հեղափոխությանը հանգեցրած ցույցերը:
2020 թվականին Սահմանադրական դա տարան է ուղարկել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը ու դրանով Հրայր Թովմասանին

հնարավորություն տվել խա նգարել կոռու պցիայի դեմ պայ քարին: Օգնել է, որ երկրից թալ անված փողերը գաղտնի մնան:
Այսօր էլ նա չստորագրելով Սահմանադրական դա տարան է ուղարկել Դա տական օրենսգրքի փոփոխությունները, որ կոռու պցիոներներն ու երկիրը թալ անածները չկալ անավորվեն եւ շարունակեն ազատության մեջ մնալ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *