ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ չեն միացել երեկվա հայտարարությանը… Ահա, թե ովքեր են նրանք

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ երեկվա տարածած հայտարարությանը պարզվում է, որ ոչ բոլոր բարձրաստիճան սպաներն են միացել:
Հիշեցնենք, որ երեկ Գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով Հայաստանի

Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որից հետո վարչապետը հայտարարեց, որ այդ հայտարարությունը համարում է ռազ մական հեղաշր ջման փորձ, որից հետո ֆեյբուքյան գրառմամբ և ուղիղ եթերով կոչ արեց իր աջակիցներին

հավաքվել Հանրապետության հրապարակում: Ուսումնասիրելով ԳՇ բարձրաստիճան սպաների կազմը՝ պարզեցինք, որ երեկվա բոլորին հայտնի հայտարարությանը չեն միացել 4 բարձրաստիճան պաշտոնյաներ, այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը։
Նրանք են՝ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախ ուզության գլխավոր վարչության պետ- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել

Մարտիկյանը, ՀՀ ԶՈՒ սպառ ազինության պետ- վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը ու ՀՀ ԶՈՒ ռազ մական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *