Տասը պարզ քայլ այն մասին, թե ինչպես առաջիկայում հաղթենք թշ նшմուն… Սեյ Յայլախանյանի ԿԱՐԵՎՈՐ գրառումը

Սեյ Յայլախանյանն իր էջում գրել է. «Տասը պարզ քայլ, ոնց առաջիկայում հաղթել թշ նшմուն. 1) մի կողմ դնել «ինձ պետք չի ամուսնանալ», «ես ազատ կյանքն եմ սիրում», «երեխան կխանգարի կարիերայիս» եւ այդպիսի այլ դատարկաբանություններն եւ լիքը երեխաներ ունենալ 2) երեխա ունենալով խնդիրը չի լուծվում: Պետք է նրանց նաև ճիշտ դաստիարակել,

որ երեխան առաջնահերթ իմանա ոչ թե հայոց պատմության մեջ քանի հայ օրենքով գո ղեր են եղել եւ անգիր հիշի նրանց կենսագրությունը, այլ նախընտրելի է իմանա թե նույն ընթացքում քանի հայ թագավորներ է ունեցել, ինչքան սպարապետական տոհմ, առհասարակ ով է ինքը, ինչ պատմություն եւ նաև առաքելություն ունի: 3)

Պատմություն իմանալով էլ խնդիրը չի լուծվում: Պետք է երեխային տալ կրթության, եւ ոչ թե համակերպվել այն փաստի հետ, որ «հա լավ դե էրեխայա, չի Ցանկանում, թող չսովորի» անհեռատես մտածելակերպով, այլ ստի պի սովորել, ստեղծի երեխայի համար հնարավոր բոլոր մոտիվացիոն շարժառիթները, որ երեխան սովորի եւ փորձի

դրանից հաճույք ստանալ: Ոչ մեկս էլ ժամանակին չենք երազել սովորելու պրոցեսի հետ ներդաշնակվել, բայց մեզ ստի պել են, ու հիմա մենք երախտապարտ ենք նրանց, խոստովանենք: 4) Սովորելով էլ հարցը վերջնական լուծում չի ստանում: Երեխան ոչ թե պետք է «զուբռիտ» անի, այլ հասկանա իր սովորածի էությունը, ու ոչ թե դպրոցում 10 ստանալու ու ծնողի համար գլուխ գովալու

պատճառ լինի, այլ սովորածը իր հետագա կյանքում ճիշտ կիրառելու եւ նաև դրանից օգուտ քաղելու համար: Դպրոցում իմ քիմիան յոթ էր, սակայն ես քիմիան գիտեի բոլոր 10 ստացողներից լավ, պարզապես չէի գնում պարապմունքի էտ ուսուցչի մոտ ))) գնահատականը ուղղակի թվանշան է, ուրիշ ոչ մի բան ավելի: 5) Հասկանալը ու գիտելիքը կիրառելն էլ դեռ վերջը չէ: Երեխային պիտի վառ օրինակ ծառայես քո

ապրելակերպով եւ նաև մեթոդիկայով: Անհերքելի փաստ է, որ մեծամասնության մոտ ծնողները ունեն հեղինակություն, այնքան ժամանակ, մինչ նրանք հասնում են արդեն գիտակից մակարդակի: Եւ ինչքան էլ ցանկանում ես երեխային ասա, որ հшյ հոյել չի կարելի, հատկապես կանանց եւ երեխաների մոտ, բայց դու տանը քֆ ուրներով էս խոսում եւ ամեն 2-րդ բառը «ես դրա ծնողը…» արտահայտությունն է, չզարմանաս, որ տարիներ

հետո դու նույնը տեսնես քո երեխայի ընտանիքում արդեն, ու քեզ վատ զգաս: 6) Բայց սա դեռ գործի կեսն է: Երեխայիդ երբեք չխաբես, նույնիսկ եթե նա դեռ 1-2 տարեկան է, ու հասարակ մի խաղալիքով կարողանում ես «շшն տաժ» անել նրան: Նորից եմ ասում, դու նրա համար հեղինակություն ես, ու անգամ փոքր բաներում նրան հուսախաբ անելով ընթացքում դու կորցնում ես նրա մոտ քո երբեմնի

հեղինակությունը և խոսքդ արժեզր-կվում է ամեն մի պարագայում: Սովորեցրու նրան հավատալ սեփական ծնողներին, ընտանիքին, հարազատներին, բայց նաև ասա, որ վստահելուց առաջ նրանք նախ պիտի արժանանան դրան: 7) Թույլ տուր, որ նա ինքնուրույն որոշումներ կայացնի այն դեպքերում, երբ դրանք ճակատագրական դեպքեր չեն, թույլ տուր նրան ընտրել թե ինչ հագնի, որտեղ գնա, ում հետ ընկերություն անի, ում

երգերը լսի, ում սիրի ու հավատա: Բայց չմոռանաս նրան ամեն անգամ ասել, որ այդ որոշումների հետևանքները ինքն է կրելու` թե լավ, թե վատ, ու սովորեցրու նրան ընկալել ու հասկանալ մյուսների խորհուրդները: Հարգիր նրա կարծիքը, բայց մի թող, որ միշտ նրա ուզածով լինի, այլապես դա նրա մոտ կվերածվի խոր էգոիզմի: 8 ) Սովորեցրու երեխային, որ կյանքում ամեն ինչ չէ, որ կարելի է

գնել գումարով ու դժ վшրությամբ, սակայն փորձիր հասկացնել, որ դա պարզապես միջոց է որոշակի խնդիրներ լուծելու համար: Չփչացնես նրան փողով, որ հետո գլխիդ չտաս: 9) Չծե ծես երեխայիդ, հակառակ դեպքում նա քեզ ոչ թե կսիրի կամ կհարգի, այլ կվш խենա քեզանից ու երբեք չի վստահի: Սակայն հարկ եղած դեպքում 1 ապ տակը նրան ուշքի կբերի: 10) Եվ վերջում, երբ նրան

«բաց թողնես» իրական ու դառը կյանքի մեջ, չմոռանաս, էս ամեն ինչը նաև նրան փոխանցես, որ ինքն էլ իր երեխային ասի: Այո´, եթե ցանկապում ենք հաղթել թշ նամուն պիտի շատանանք, կրթենք ու ստեղծենք նոր մշակույթ, նոր սերունդ` չմոռանալով հինը, հինը հարգողին չասենք «հետամնաց», նորը չընդունողին չասենք «հնացած»: Հանուն վաղվա ճշմարտության, թող որ հիմա լինեմ սխալ )»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *