Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտնի հայտարությունից հետո, որով Գշխավոր Շտաբի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ լարվ ած ներքաղաքական կյանքը էլի
ավելի սր վեց: Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի վերջինս ստորագրի այն, սակայն երեկ նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով հետ է
ուղարկել այն Նիկոլ Փաշինյանին: Այս առթիվ Լյովա Եղիազարյանը իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է հետևյալը. Կարծում եմ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չընդունի նախագահի առարկությունը ու հրամանը հետ ուղարկի, ապա
Արմեն Սարգսյանը կստորագրի ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը, քանի որ շատ թույլ է նախագահի կողմից հետ ուղարկելու հիմնավորումը՝ առերևույթ հակասում է Սահմանադրությանը: Առերևույթ: Ռևանշ իստների ուրախությանը շուտով կհաջորդի խորը հիասթափությունը: Համբերենք: