Ես դեմ եմ արտահերթ ընտրություններին ու իմ դիրքորոշման համար ունեմ առնվազն երեք պատճառ, դրանք են… Շող Մովսիսյան

Շող Մովսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ես դեմ եմ արտահերթ ընտրություններին, ու իմ դիրքորոշման համար ունեմ առնվազն երեք պատճառ 1. Ակնհայտ է որ արտահերթ ընտրություններում ընտրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց ձայները տալու են ներկայիս իշխանությանը (եթե ոմանց համար ակնհայտ չի, թող մի հատ ակնոց դնեն եւ ուշադիր նայեն դեկտեմբերի 19 եւ

փետրվարի 25֊ի հավաքված քաղաքացիների մասշտաբը)։ Ինչը նշանակում է որ արտահերթ ընտրությունների համար մեր բյուջեից ծախսվելու է ինչ-որ որոշակի գումար, որը անիմաստ է հիմա մսխ ել արտահերթի վրա ու կարող է ծախսվել հետպատ երազմյան

երկրում ավելի պիտանի միջոցառումների վրա։ 2. Որքան էլ տարօրինակ հնչի, սո վ միությունից դուրս գալուց հետո մենք ժողովրդավար եւ անկախ դառնալու շանսը ձեռք ենք բերել միայն 2018֊ի հեղափոխությունից հետո, եւ որքան էլ այդ

ինքնիշխանության եւ ժողովրդավարության սերմի զարգացման պրոցեսը մեր սպասելիքներից դանդաղ է զարգանում հիմա, մենք իրավունք չունենք այդ բողբոջը հողից հանել ու վիրահա տական մեթոդների ենաթրկել, միամիտ ակնկալելով որ այդ վիրահա

տությունից հետո բողբոջը վերջնականապես մա հանալու փոխարեն ավելի արագ կաճի։ 3. Որքան էլ մենք մեզ համոզենք, մենք դեռ չունենք այնպիսի 3-րդ հասուն բևեռ, որը ունենա բավական ուժ նախկիններին հաջողությամբ դիմակայելու ու ներկաներին

վարկանիշով գերազանցելու: Եվ ուրեմն, այս պահի արտահերթը ոչ միայն չի արդարացնում այդ արտահերթի ծախսը, այլ նաև լի է անկանխատեսելի վտան գներով։ Ես արտահերթին կողմ եմ, այն առումով որ ներկայիս խորհրդարանը ցրվի ու ԱԺ֊ը մաքրվի ներկայիս ընդիմությունից, սակայն այդ ամենի հետ նաև պետք է նաև գնահատել ռի սկերը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *