2008 թվականի Մարտի 1-ն էր։ Ես այդ ժամանակ շարքային զինվոր էի… Գիշերը ժամը 5-ի սահմաններում մեզ հրաման եկավ, թե… Հայկ Ստեփանյանի ուշագրավ գրառումը

Հայկ Ստեփանյանը գրել է. 2008 թվականի Մարտի 1֊ն էր։ Ես այդ ժամանակ շարքային զինվոր էի։ Գիշերը ժամը հինգի սահմաններում «Վեր կաց» հրաման տրվեց։ 1 ժամ անց մեր գումարտակը բերվեց Ազատության Հրապարակ։ Մեր առաջ խնդիր էր դրվել պահել

տարածքը, որպեսզի մարդ չմտնի։ Նույն օրը երեկոյան մեզ՝ զինվորներիս, կանգնեցրին ցուցարարների առաջ, իսկ սպայական անձնակազմը մեր ետևում էր կանգնել արդեն։ Պլաստմասե վահաններով 18֊20 տարեկան զինվորներիս հրաման էր տրվել շար ժվել

դեպի Ժողովուրդը, իսկ ետևից շղթա կազմած մեզ հրում էին հատուկ ջո կատայինները եւ սպաները։ Մոտ 2 ժամ անց բերվեց բանակը։ Անկանոն կրա կոցներ ու քա ոս, դիպու կահարներ ու տ անկեր, այ րվող մեքենաներ ու պայ թյուններ, արյ ան գետեր ու կրա կված

փամ փուշտներ… Ահա թե ի՞նչ էր «Մարտի մեկը»։ Արդյունքում 10-ը զո հ, որից մեկը իմ ծառայակից ընկեր Տիգրան Աբգարյանն էր՝ 18 տարեկան պայծառ մտքով մի տղա, ով դեռ մեծ ծրագրեր ուներ իրականացնելու։

Տիգրանի սպա նությունը բացահայտում է «Մարտի 1֊ի» ամբողջ էությունը։ Բանն այն է, որ Տիգրանը մա հացավ ոչ լարված «թե ժ» պահին։ Մենք կանգնած էինք Լեո փողոցում այդ ժամանակ, մոտակայքում ցուցարարներ չկային, Տիգրանը, ով ինձնից մի քանի մետր հեռավորության վրա էր կանգնած շարքի մեջ, հանկարծակի ընկավ։

Պաշտոնապես ասացին, թե ատրճ անակով ցուցարար էր կր ակել, իսկ ես կասեմ՝ հատուկ դիպու կահար էր, որ Տիգրանի վրա կրա կեցին, որպեսզի Քոչարյանը հաջորդ օրը արդարացնի բանակը քաղաք բերելն եւ պար ետային ժամ հայտարարելը նաև, որպեսզի զո հերը միայն քաղաքացիական չլինեն։ Տիգրանը պիտի ապրեր…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *