Մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել՝ որպես իշխանություն… Մենք այնքան սիրված ենք եղել, որ… Նիկոլ Փաշինյան

Հայաստանում 2021թ.-ի մարտի 1-ը դիմավորում են այնպիսի իրավիճակում, երբ առկա են ղարաբաղյան 2-րդ պատ երազմի ծա նր հետևանքները, 1000-ավոր զո հերի փաստը, անհետ կո րածների հարցը, բազմաթիվ գե րիների փաստը, բռ նության քարոզը, ԶՈՒ քաղաքական գործընթացների մեջ ներ քաշելու պրոցեսը: Հանրապետության

հրապարակում հրավիրված հանրահավաքին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ամեն ինչը երկիրն ու ժողովրդին նոր մար տահրավերներ է բերել: «Այդ մար տահրավերները կրում են անվտան գային, արտաքին քաղաքական

տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ: Այդ մարտ ահրավերների կառավարումից է կախված նաև մեր ազգի ապագան: Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր բոլոր շանսերը: Մեր անկախության 31 տարում թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Վերջին 2 տարի տաս ամսում նույնպես թույլ ենք տվել բոլոր

հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքը անձամբ իմ մասին է: Ես ցանկանում եմ բոլորից, Հայաստանի բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել թույլ տված սխալների համար: Շատ եմ խորհել, թե որտեղ եմ ես սխալվել: Նման դեպքեր կարելի է թվարկել, բայց ավելի կարևոր է, թե ինչու է մեր կառավարության թիմը սխալվել: Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց

մեր սխալների մեծագույն պատճառներից 1-ը մեր սիրված լինելն է եղել՝ որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտել ենք ժողովրդի ու Հայրենիքի հանդեպ ամեն ինչ անել ճշգրիտ եւ կատարյալ: Եւ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության»,-«Արմենպրես»–ի հաղորդմամբ, նշել է Վարչապետը։

Հայատանի Հանրապետության վարչապետի խոսքով, երբեմն, իրադրության բերումով, անխուսափելի է եղել վատի ու վատթարագույնի մեջ ընտրությունը, թեպետ, հրաժարվել են կատարել դա՝ մտածելով, որ ժողովուրդը իրենց իշխանության չի բերել, որ այդպիսի ընտրության առաջ կանգնի: « Ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձևավորենք լավի եւ լավագույնի մեջ:

Մինչ ջանքեր ենք գործադրել այդ ուղղությամբ, պարզվել է, որ վատի ու վատագույնի ներկայությունն այնքան արմատացած է, որ ընտրությունը անբե կանելի է և անշրջելի: Եվ լավագույն ընտրությունը պետք է լիներ վատի ընտրությունը: Ու անկախ ամեն ինչից, սխալներ դժ բախտաբար գործել է ոչ միայն մեր իշխանությունը: Որպես վարչապետ, որպես երկրի ղեկավար, 3-րդ հանրապետության բոլոր իշխանությունների սխալների համար

ներողություն եմ խնդրում, բայց սա չեմ ցանկանում հնչի որպես ափսոսանք, այլ հնչի որպես նշան մեր հաստատակամության, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներս, չենք հանձնվի, երբեք չենք հանձնվի հանուն ազատ, երջանիկ, Հայաստանի մղ վող պայ քարում: Կունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետևություններ կանենք սխալներից ոչ միայն կկրկնապատկենք երջանիկ ու հզոր պետություն ունենալու մեր ջա նքերը, այլ նաև առավելը կանենք այդ ջան քերն արդյունավետ սարքելու համար»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *